Vesti Finance-ը ներկայացրել է մոլորակի տարբեր ժամանակների 10 ամենա-ամենա մեքենաների վարկանշային աղյուսակը՝ ըստ նրանց գների: Աղբյուրն առաջարկում է նկատել, որ մեքենաները ոչ միայն շքեղություն կամ փոխադրամիջոց կարող են լինել, այլև ներդրում:

Ցուցակը համալրած նմուշների շարքում ժամանակակից մոդելները գերազանցում են ռետրո մոդելներին: Իսկ նվազագույն արժեքը սկսվում է 4. 75 մլն ԱՄՆ դոլարից:

Այսպես, ամենաթանկը 1962թ.-ի Ferrari 250 GTO-ն է, որի մի նմուշ 2008-ին աճուրդում վաճառվել էր 28.5 մլն ԱՄՆ դոլարով:

Առաջատարին հաջորդում են 1966-ի Jaguar XJ13-ը (15 մլն), 2011-ի Mercedes-Benz SLR McLaren 999 Red Gold Dream Ueli Anliker-ը (10 մլն), 1967-ի Ferrari 330 P4-ն (9 մլն), 2005-ի Maybach Exelero-ն (8 մլն):

Եզրափակիչ հնգյակում են 2008-ի Rolls-Royce Hyperion Pininfarina-ն (6 մլն), 2012-ի McLaren X-1 Concept-ը (5 մլն), 2010-ի Koenigsegg CCXR Trevita-ն (4.85 մլն), 1954-ի Ferrari 375 MM Coupe Scaglietti-ն (4.8 մլն) և 2012-ի Ferrari SP12 EC-ն (4.75 մլն):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել