Tert.am-ը գրում է․

Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը  Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ` արտաքին շոկերի հավանականությունը պահպանվում է: Անդրադառնալով Հայաստանի տնտեսական աճի կանխատեսմանը, նա նշեց, որ երևի այդ կանխատեսումները կճշգրտվեն` հնարավոր է նաև նվազման ուղղությամբ: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ի շրջանակներում ռուբլու ավելի կարևորմանը, ապա նա նշեց, որ հիմա ռուբլու նկատմամբ  վստահությունը քչացել է. «Որոշակի լրացուցիչ բարդություններ են ի հայտ գալիս ռուսական ռուբլու ավելի  մեծ չափով արժեզրկման պատճառով, քանի որ դա ավելի է թանկացնում մեր էքսպորտը, այն իմաստով, որ ռուսական ռուբլու արժեզրկումը արգելակում է արտահանումը»։


-ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար»  ծրագրի կողմից ներկայացված Հայաստանի մարզերում գործող ՓՄՁ-ների համար ֆինանսական միջոցների հասանելիության բարելավման վերաբերյալ իրականացված ուսումնասիրության արդյունքների համաձայն` Հայաստանում, ի տարբերություն այլ երկրների, ֆինանսների մատչելիությունը վատթար վիճակում է: Համամի՞տ եք այս գնահատականի հետ:


-Կախված է նրանից, թե որ երկրների հետ համեմատ: Եթե խոսքը վերաբերվում է արևմտյան զարգացած երկրներին, ապա, այո՛, ավելի վատթար վիճակում է, սակայն, եթե խոսքը վերաբերվում է ԱՊՀ երկրներին, ապա հասանելիությունը մեզ մոտ ավելի լավ վիճակում է:


-Անդրադառնալով փոխարժեքին` կարո՞ղ ենք ասել, որ դոլարի թանկացման շոկն անցավ և հիմա կայուն է վիճակը:


-Դուք արդեն տեսնում եք, որ վիճակը կայուն է, դա կարճատև շոկ էր, որն անցել է, և հիմա վիճակը շուկայում արդեն տեսնում եք, թե ինչպիսին է և կարող եք ըստ այդմ գնահատել:


-Իսկ ինչպիսի՞ զարգացումներ կարող են սպասվել: Կարո՞ղ ենք համարել, որ իրավիճակը  Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո է, որպեսզի նոր այդպիսի  ցնցումներ չլինեն, և որքանո՞վ է հավանական, որ փոխարժեքը կրկին կբարձրանա:


-Մեզ հետ համագործակցող երկրներից ստացվող ազդակները փոփոխական են և շատ դեպքերում`բացասական: Օրինակ` ԵՄ-ում տնտեսական աճը կանխատեսվածից ավելի ցածր է լինելու, Չինաստանում` ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ-ի) կանխատեսումների` բացի այն, որ նախորդ  տարվա տնտեսական աճը  ցածր էր, այս տարի է՛լ ավելի ցածր է սպասվում: Չինաստանը, որը  հանքահումքային ռեսուրսների մեծ սպառողներից է շուկայում, ամենամեծ պահանջարկ ներկայացողներից է, դա նշանակում է, որ  կա բավականին մեծ ռիսկ, որ մեր հանքահումքային ռեսուրսների միջազգային գները կիջնեն, և հետևաբար մեր ստանալիք հասույթը այդտեղից կարող է պակասել: Վերջապես մեր կարևոր գործընկերներից`  Ռուսաստանի հաջորդ տարվա կանխատեսումները խոսում են այն մասին, որ մինչև անգամ 5-5,5 տոկոս տնտեսական անկում է լինելու: Այսինքն` արտաքին շոկերի հավանականությունը պահպանվում է, իսկ մեր խնդիրն է, որ թույլ չտանք,  օրինակ, դեկտեմբերի կեսերի խուճապային իրավիճակը: Պետք է ֆինանսական կազմակերպություններն և բնակչությունը կարողանան ավելի լավ պատկերացում ունենալ իրական վիճակի մասին, որովհետև խուճապը` հենց ոչ հստակ պատկերացումից էր առաջացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել