Թերթն անդրադարձել է Վիլեն Գաբրիելյանին՝ բլոգոսֆերայում հայտնի «Նավակ ճոճողին» ծեծի ենթարկելու դեպքին՝ պնդելով, որ ըստ իր տեղեկությունների բռնությունը տեղի է ունեցել ՀՅԴ ղեկավարներից Հրանտ Մարգարյանի հրահանգով.

«Դեկտեմբերի 28-ին ծանր հիվանդությունից հետո մահացավ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհհանիսյանը։ Հաջորդ օրը Վիլեն Գաբրիելյանը Ֆեյսբուքի էջում կոշտ արտահայտություններ էր արել Վահան Հովհաննիսյանի հասցեին։ Այս գրառումը հարուցել է դաշնակցականների վրդովմունքը: ՀՅԴ-ում մեր աղբյուրը պատմում է, որ դրանից հետո Դաշնակցության գրասենյակում տեղի ունեցած ժողովի ժամանւսկ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը անդրադարձել է Վիլեն Գաբրիելյանի գրառմանը և ասել՞, թե այդ ով է «Նավակ Ճոճողը», էդ լակոտին մինչեւ Վահանի քառասունքը պետք է սատկացնել: Որից հետո կարգադրել է մի քանի երիտասարդ դաշնակցականների «շանսատակ անել» Վիլեն Գաբրիելյանին:

Ընդ որում, ծեծի վայրը Կողբացի-Ամիրյան խաչմերուկի դալանը, նույնպես պատահական չի ընտրվել: Դեռևս 2013 թվականի մայիսի 22-ին խորհրդարանում, այն ժամանակ դեռ Աժ՝ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը՝ խոսքը ուղղելով նախարարներ Հրայր Թովմասյանին եւ Արմեն Աշոտյանին, հայտնի արտահայտություն էր արել «Ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն ԱԺ չեք գա, այլ դուք կարտագաղթեք»: Վիլեն Գաբրիելյանին դալանում ծեծելով, դրանով յուրատեսակ, խորհրդանշական հարգանքի տուրք են մատացել Վահան Հովհաննիսյանին»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել