Tert.am-ը գրում է․

Այն երկրների ցանկում, որոնց հետ Ադրբեջանի Զինված ուժերը համաձայնագրեր ունի, կան մի շարք «ֆիկտիվ» անուններ, չհաշված իհարկե Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը, որոնց հետ Ադրբեջանը լրջորեն համագործակցում է:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց razminfo.am կայքի գլխավոր խմբագիր Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով այն պատկառելի ցուցակին, որը հրապարակել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ որպես ռազմական ոլորտում իր հետ հուշագրեր ունեցող երկրներ:

«Ես իրականում համոզված եմ, որ այդ թվերը հրապարակվում են զուտ քարոզչական ազդեցություն գործելու համար, ցույց տալու, որ այ, տեսե՛ք՝ այսքան երկիր սատարում է Ադրբեջանին Հայաստանի դեմ պայքարում։ Բայց իրականությունն այն է, որ նույն այդ երկրների հետ Հայաստանն էլ կարող է նմանատիպ պայմանագրեր ունենալ: Ավելին՝ այդ տիպի պայմանագրերն ու համաձայնագրերը, շատ հաճախ, ոչ մի բան չեն նշանակում»,-ասաց նա։

Սրանք, ըստ նրա, շատ հաճախ ինչ-որ դիվանագիտական հաճոյախոսություններ են:

Հիշեցնենք, որ ինչպես հաղորդել էր razminfo.am-ը՝ Ադրբեջանի  պաշտպանության նախարարությունը 34 երկրների ռազմական գերատեսչությունների հետ համագործակցության համաձայնագրեր ու հուշագրեր ունի և, ըստ ադրբեջանական աղբյուրի, ներկայումս նման փաստաթղթեր ստորագրելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում ևս 26 երկրի հետ։ Եթե վերջինները դեռ չեն հստակեցվում, ապա առաջին կարգի երկրներ են՝ Թուրքիա, ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Պակիստան, Չինաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Լեհաստան, Իսրայել, Ռումինիա, Բուլղարիա, Ղազախստան, Ղրղըզստան, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Վրաստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Թուրքմենստան, ԱՄԷ, Հորդանան, Բահրեյն, Քաթար, Բելգիա, Ֆրանսիա, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, Սլովենիա, Սերբիա, Խորվաթիա, Շվեյցարիա և Կորեայի Հանրապետություն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել