Tert.am-ը գրում է․

Բացարձակապես մեղքի զգացում, խղճի խայթ ու կծկվածություն չկար այդ մարդու դեմքի վրա, սակայն չի կարելի դրանից դատել, որ նա չէ նման սարսափելի ոճրագործության հեղինակը: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը, ով նման եզրահանգման էր եկել Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի հարցաքննության տեսանյութից։  

Հոգեբանը նախ՝ նշեց, որ այն կարճ պատկերները, որ տեսել ենք, քիչ են հեռուն գնացող եզրակացությունների հանգելու համար, սակայն ըստ նրա՝ եթե նկարից կարելի էր դատել, թե Պրեմյակովը հոգեպես առողջ մարդ չէ, թմրանյութի ալկոհոլի ազդեցության տակ է, ապա կադրերից բոլորովին այլ տպավորություն կարելի է  ստանալ։

«Կարդրերից այնպիսի տպավորություն էր, որ նա համենայն դեպս՝ հոգեկան հիվանդ չէ, բայց չի էլ կարելի եզրակացություն անել, որ նման սարսափելի հանգացործություն չէր կարող անել։ Ես չգիտեմ՝ ինչ եք դուք որոնում այդ դեմքի մեջ, բայց բացարձակապես պարտադիր չէ, որ նման հանցագործը հետո խեղճանա, կծկվի, մեղքի զգացում ունենա։ Կան հանցագործների և հանցագործությունների տարբեր դեպքեր։ Կարող է հանցագործի ու դահիճի այնպիսի տեսակ լինել, որը մեղքի զգացման ոչ մի նշույլ չունենա և լինի ադեկված հոգեկան մարդ»,-ասաց նա և հավելեց, որ գուցե պաթոլոգիական խնդիրներ լինեն, բայց ընդհանուր առմամբ՝ նա ադեկվատ մարդու տպավորություն է թողել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել