ՀՀ-ին սպառնացող ամենից մեծ արտաքին վտանգը, որին մատերի արանքով են դիտում.
-------------------------------------------
Ադրբեջանի Հանրապետությունը արդեն վաղուց պատերազմ է հայտարարել Հայաստանի Հանրապետությանը` ՀՀ-ի ողջ տարածքը գիտական, կրթական և պետական բարձրագույն մարմինների կողմից Արևմտյան Ադրբեջանի` հայերի կողմից բռնագրավված տարածք հայտարարելով: 
Չեմ նկատել, որ ՀՀ-ի բարձրագույն լիազոր մարմինների ու անձանց կողմից, միջազգային ամենապատասխանատու և իրավասու հարթակներում, պաշտոնապես ու ամենակոշտ ձևով դրվի Ադրբեջանի Հանրապետության կողմից բարձրաձայն այս փաստի հրաժարման և Հայաստանից ներողություն խնդրելու պահանջը:
Այնպես որ, չզարմանանք, որ «քաղաքակիրթ ու սկզբունքային» միջազգային հանրության աչքի առաջ, օրերից մի օր մեր մեծախորժակ և ագրեսիվ արևելյան «հարևաններն» անցնեն լայնամասշտաբ «ազգային-ազատագրական» հարձակման ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել