Tert.am-ը գրում է․

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել են Լոռու մարզի Գարգառ գյուղի երկու բնակչի ծանր մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 2015 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 04:40-ին, Ստեփանավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ստորին հատվածում դանակի կտրող, ծակող, թափանցող վերքերով բժշկական կենտրոն են ընդունվել Լոռու մարզի Գարգառ գյուղի բնակիչներ Ս. Շահվերդյանը և Լ. Հարությունյանը:

Դեպքի առթիվ նույն օրը Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ  Գարգառի բնակիչները մարմնական վնասվածքներ են ստացել գիշերային ակումբում սկսված վիճաբանության արդյունքում։

Քննության տվյալներով՝ 2015 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 02-ի սահմաններում, Շահվերդյանը վիճաբանել է Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի մոտ տեղակայված  գիշերային ակումբի մերկապարուհիներից մեկի հետ՝ ոտքը տրորելու պատճառով, ինչը նկատել է հաճախորդներից մեկը և միջամտել։

 Արդյունքում՝ վիճաբանություն է սկսվել նրանց երկուսի միջև, ինչը շարունակվել է ակումբից դուրս, ավտոճանապարհի մոտ: Այդտեղ վիճաբանությանը մասնակցել են նաև այլ անձինք։ Վիճաբանության ընթացքում մերկապարուհու հետ վիճաբանելու պատճառով Շահվերդյանի հետ վիճաբանության մեջ մտած հաճախորդը ձեռքում գտնվող ծակող-կտրող գործիքով մեկ անգամ հարվածել է Ս. Շահվերդյանի գլխին, այնուհետև մեկ անգամ էլ հարվածել է ձախ ենթակողային շրջանին` պատճառելով առողջությանը ծանր վնաս: Դրանից հետո նա մեկ անգամ էլ հարվածել է վիճաբանությանը միջամտած` Հարությունյանի ձախից որովայնի առաջային պատին`պատճառելով ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող, և դիմել փախուստի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել