Tert.am-ը գրում է․

Այն ամենը, ինչ կատարվում է այստեղ, ամեն ինչ է, բացի դատավարությունից. սոսկալի է: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հանդես գալով պաշտպանական ճառով այսպիսի հայտարարություն արեց ամբաստանյալի ֆրանսիացի պաշտպան Մարի Դոզեն:

Ըստ նրա՝  քանի դեռ արդարադատությունը ներկայացման նման մի բան է դառնում, այն նույնիսկ իր անվանմանը չի ծառայում։ «Կարծես ռիալիթի շոուի հետևելիս լինես»,- ասաց պաշտպանը:

«Մեղադրական ճառը լիովին դատարկ է, այն ավելի շատ ուղղված է իմ գործընկերոջը՝ Նիկոլայ Բաղդասարյանին, քան Վարդան Պետրոսյանին: Այսինքն՝ Վարդան Պետրոսյանին մեղադրում են նրանում, որ նա պաշտպանվում է: Դուք ոչ մի հարցի չպատասխանեցիք, Դուք Ձեզ այնպես եք պահում, կարծես կույր եք, խուլ եք, չեք պատասխանում հեռախոսի, արագության հետ կապված հարցերին, չեք պատասխանում Վարդանի հայտարարություններին: Դուք ոչ մի բանի չեք պատասխանում: Միակ բանը, որ Ձեր մտքում մնացել է այս գործի քննությունից՝ փաստաբանի պահվածքն է»,- դիմելով դատարանին, ասաց Մարի Դոզեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել