Պատերազմի դեպքում սահմանին ոչ թե մեկ կամ երկու զոհ կլինի, այլ յուրաքանչյուր օր՝ մի քանի տասնյակ: Չնայած որ մեկ հայորդու մահն էլ մեծ վիշտ է, բայց նաև հույս, որ հայ ժողովրդի նոր սերունդն էլ է պատրաստ մեռնելու հանուն Հայաստանի: Այս պահին Հայաստանը պատերազմի մեջ չէ, այլ փորձում է կանխել ադրբեջանական ագրեսիան: Ադրբեջանի սուլթանը հրահրում և սադրանքների է դիմում Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու նպատակով, բայց Հայաստանի իշխանությունները՝ Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանատարությամբ, այնքան զսպվածություն և հավարակշռություն ունեն, որպեսզի թույլ չտան լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման: Հայաստանն, ի տարբերություն պատերազմում պարտված Ադրբեջանի սուլթանի որդու, գլխավորում է պատերազմով անցած և պատերազմ հաղթած գործիչ, ով լավ գիտի խաղաղության գինը, ով գիտի՝ ինչպես հաղթել պատերազմը, և յուրաքանչյուրս այս կարևորագույն պատմական պահին մի կողմ պետք է թողնենք մեր անձնական և քաղաքական ամբիցիաները՝ համախմբվելով մեր երկրի ղեկավարի շուրջ:
Հ.Գ. Երբ սահմանին կրակում են, ներքաղաքական օրակարգը պետք է համարել փակված...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել