Tert.am-ը գրում է․

Քաջարանում հեպատիտ C-ով վարակվածության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: ՀՀ առողջապահության նախարարությունն իր կողմից իրականացված բոլոր հետազոտությունների արդյունքները  տրամադրելու է քննչական կոմիտեինˋ քրեական գործի շրջանակում մեղավորներին հայտնաբերելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ի փոխանցմամբ, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը:

«Հիվանդանոցների հետ պայմանագրերում խստացումներ են լինելու: Իրենք պարտավոր են ապահով, որակյալ բուժօգնություն տրամադրել բնակչությանը: Սանիտարական նորմերը խախտած հիվանդանոցները կզրկվեն լիցենզիաներից»,-վստահեցրեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել