Tert.am-ը գրում է․

2014 թ-ին բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 37 մլրդ դրամի սահմանագիծը. այս մասին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության 2014թ. գործունեության  ամփոփիչ ասուլիսին ասաց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը:

Ըստ նրա՝ հարուցվել է 480.075 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա 123.228-ի դիմաց: «Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու տարում պահանջատերերի օգտին բռնագանձվել և վերականգնվել է 38 մլրդ դրամ նախորդ տարվա շուրջ 20 մլրդ դրամ գումարի դիմաց»,- ասաց նա և հավելեց, թե պետբյուջեի օգտին բռնագանձվել է շուրջ 22 մլրդ դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 9 մլրդ, ֆիզիկական անձանց օգտին՝ շուրջ 1,5 մլրդ դրամ:

«Սա աննախադեպ ցուցանիշ է, որը խոսում է  ոչ միայն բռնագրաված գումարի, այլ նաև աշխատանքի ծավալի մասին»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել