«Մահվան գազանանոցը» գտնվում է Ինդոնեզիայում։ Այս վայրն իսկական դժոխք է այն կենդանիների համար, որոնք ստիպված են ապրել այստեղ։ Նրանց բնակության պայմաններն ուղղակի սրասափելի են։ Կենդանաբանական այգու տերերն այնքան թքած ունեն իրենց կենդանիների վրա, որ սովի են մատնում նրանց` իրենց վերցնելով ուտելիքի համար նախատեսված գումարը։ Այս լուսանկարները պարզ ցույց են տալիս, թե ինչ սարսափելի վիճակում են գտնվում այս խեղճ կենդանիները։

Սա ինդոնեզիական մեծ կենդանաբանական այգին է, որի մուտքի վճարը մոտավորապես 1 եվրո է։ Ոչ բնական ճանապարհով այստեղ ամսական 25 կենդանի է սատկում։

Այստեղ կենդանիները սովի են մատնված։ Այդ փաստը ծանր են տանում հատկապես գիշատիչները։

Որոշ կենդանիներ այնքան են սոված մնում, որ երբեմն բերված ուտելիքն այլևս չեն կարողանում ուտել։

Նրանք նստում են, պառկում և քնում են սառը հատակին` սպասելով իրենց ժամին։

Երբ Կլիվեն անունով ընձուղտը սատկեց, նրա ստամոքսից 18 կգ պլաստմասա հանեցին։ Կենդանին սովից կերել էր աղբամանի միջի պլաստմասե շշերն ու տարաները։

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել