Մի քանի օր չգրեցի։ Ճիշտն ասած՝ ոչ տրամադրություն կար, ոչ էլ իմաստ։ Ուզում եմ անդրադառնալ երկու թեմայի, որոնց մասին ամենաշատն է խոսվում վերջին օրերին` ապատեղեկատվության (ավելի ճիշտ` մուտիտի) և չքաղաքականացնելու։ Այն պայմաններում, երբ մի ողջ ազգ 6-7 օր ոչ մի պաշտոնական աղբյուրից ոչ մի տեղեկատվություն չի ստանում, երբ այդ նույն ժամանակահատվածում ոչ մի պատասխանատու անձ որևէ հոդաբաշխ միտք չի արտահայտում, տեղեկատվական դաշտը դառնում է խոպան, որտեղ յուրաքանչյուրը սկսում է իր քյարը ստանալ` թշնամիներն իրենց մուտիտն են անում, չկայացածները փորձում են կայանալ, ռուսներն ամերիկացիներին մեղադրել, ամերիկացիները` ռուսներին, գլամուռ մասսան իրենց հերթական հիմար մտքերն արտահայտի և այդպես շարունակ։ Ինչ վերաբերվում է քաղաքականացնելուն։ Եթե 10 օր շարունակ իրավաբանները միայն խուճուճ ձևակերպումներ են տալիս, և ամենասովորական միտքը ծամոնի նման ձգում են, հետո փուչիկ սարքում և տրաքացնում, նման դեպքերում հարցն ինքն իրեն տեղափոխվում է քաղաքական դաշտ։ Ու իմացեք, ինչքան երկար դատախազը խոսի ոչ թե բուն թեմայից, այլ տղամարդկությունից, այնքան հարցն ավելի շատ քաղաքականացվելու է։ Ինչքան ուշ ստույգ ինֆորմացիա տան իրավասու մարմինները, այնքան մուտիտի դոզան շատանալու է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել