Tert.am-ը գրում է․

ԵԱՏՄ մտնելու հետևանքով առաջիկայում կավելանա ո´չ միայն շաքարավազի,այլև՝ հացահատիկի գինը:

Tert.am-ի հետ զրույցում նման կարծքի հայտնեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ պահանջով շաքարավազի հնարավոր թանկացմանը.«Եթե նույնիսկ Ռուսաստանի Դաշնությունը զուտ Հայաստանի համար չթանկացնի, Հայաստանի ալյուր   արտադրողները, հիմք ընդունելով, որ   միջազգային շուկայում հացահատիկի գները թանկացել են, պարզապես գերշահույթներ կստանան: Եթե պետությունը չի իրականացնում նմանատիպ գործընթացները, դա անխուսափելի է»:

Հիշեցնենք, որ  Կառավարության առաջիկա նիստում ներառված է նախագիծ, որով շաքարի, մասնավորապես` սպիտակ շաքարի ներմուծումը Հայաստան կսահմանափակվի: Խնդիրն այն է, որ շաքարավազը հիմնականում  ներկրվում է Բրազիլիայից և  Գերմանիայից, և այս որոշման արդյունքում, փաստորեն, ՀՀ ներկրողները ստիպված կլինեն փոխել իրենց արտասահմանյան գործընկերներին և նոր գործարար կապեր հաստատել ԵՏՄ տարածքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել