Կենտրոն TV-ով դիտում եմ այսօր Ազգային ժողովում գլխավոր դատախազի և պատգամավորների միջև տեղի ունեցած հանդիպման մասին պատմող տեսանյութը: 5 րոպեանոց ռեպորտաժի ընթացքում ներկայացվում են հիմնականոմ ԲՀԿ քարտուղար տիկին Նաիրայի հարցերն՝ ուղղված Գևորգ Կոստանյանին: Ռեպորտաժի ընթացքում միայն խոսում է տիկին Նաիրան՝ իրեն բնորոշ ագրեսիվ ձայնով և չնայած նրան, որ դահլիճում մեծ թվով պատգամավորներ և շահագրգիռ անձինք էին նստած, Կենտրոն TV-ն այնպես ներկայացրեց հանդիպումը, կարծես տեղի է ունեցել Գևորգ Կոստանյան-Նաիրա Զոհրաբյան տետատետ հանդիպում, որի ընթացքում Նաիրան անընդհատ բղավում էր, իսկ գլխավոր դատախազը փորձում էր արդարանալ: Սա ոչ միայն լրագրողական ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է, այլ նաև խոսքի ազատության մասին ունեցած պատկերացումների դրսևորում: Սա կողմնակալ մոտեցում է, որը հարիր չէ լրատվությանը:
Հ.Գ. Տիկին Նարիան իր ջղային ելույթի արդյունքում ուղղակիորեն վիրավորական բառեր հնչեցրեց այլ քաղաքական գործիչների հասցեին: Փաստորեն կանայք վիրավորում են ոչ միայն ֆեյսբուքում, այլ նաև խորհրդարանում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել