Առաջարկում եմ ՌՖ և ՀՀ տարբեր տրամաչափերի պաշտոնյաներին չքաղաքականացնել Գյումրիում կատարված սարսափելի ոճրագործության նկատմամբ ՀՀ բնակչության հանրային սթափ, իրավիճակին մարդկայնորեն համապատասխանող զուսպ արձագանքը, իրենց՝ իրավիճակին չհամապատասխանող կլիշե հայտարարություններով և հատկապես խիստ քաղաքականացված գործողություններով չսադրել իրավունքի իրացում պահանջող ՀՀ քաղաքացիներին՝ մղելով նրանց քաղաքական պահանջների, առիթ չտալ ՀՀ բնակչությանը հավատալու Մոդեստ Կոլերովի հայտարարությանն այն մասին, որ ՌՖ-ն չի ուզում այս գործը հայ իրավապահներին հանձնել՝ ապացուցելու համար, որ այս հանցագործությունը քաղաքական շարժառիթներ չունի, այսպիսով դեռևս քննություն չանցած հանցագործությունը տրոհելով ծրագրված ցանկալի ապացուցելի բաղկացուցիչների և անցանկալի ապացուցելի բաղկացուցիչների: Կոչ եմ անում ՀՀ իրավապահներին, հատկապես գլխավոր դատախազ Կոստանյանին չքաղաքականացնել կոնկրետ իրավիճակները, անհապաղ գործ հարուցել ՀՀ սահմանը խախտելու փորձ արած իրենց անհայտ քաղաքացուն հայկական իրավապահներին չհանձնելու ՌՖ սահմանապահների ոչ իրավաչափ գործողությունների նկատմամբ՝ փորձելով վերականգնել ՀՀ քաղաքացիների վստահությունը ՀՀ դատախազության նկատմամբ: Առաջարկում եմ ՀՀ ԱԳ նախարար Լավրովին ձեռնպահ մնալ Գյումրիում կատարված ոճրագործության նկատմամբ ՀՀ քաղաքացիների քաղաքացիական և իրավական պահանջներին քաղաքական պիտակներ կպցնելու անվայել նախաձեռնություններից և փորձել հավատարիմ մնալ Արտաքին գործերի նախարարին վերապահվող գործառույթներին: Պարոնայք պաշտոնատարներ, փորձեք «մարդ մնալ», ինչպես կոչ է անում Ռուսաստանի դեսպանը Հայաստանում, զբաղվեք ձեզ վերապահված գործերով և մի սադրեք շովինիզմի, ռասիզմի ու ֆաշիզմի նման սարսափելի երևույթները, որոնք ընդերքից հառնելու մեծ պոտենցիալ ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել