Շատերը կարող են մտածել, որ սա հանրությանը ծանոթ երևույթ է, և ճիշտ էլ կմտած են՝ մասամբ: Շփվելով «իմացող» մարդկանց հետ, հասկացա, որ բոլորի իմացածը դրական մտքերի մասին սահմանափակվում է միայն մի բառակապակցությամբ «Անհրաժեշտ է միայն լավ բաների մասին մտածել»: Բայց որպեսզի ստանանք շոշափելի արդյունք դրական մտքերից և վերակառուցենք մեր կյանքը բարի իրադարձությունների և դրականի վրա, նման տեղեկությունները շատ քիչ է:
Հրավիրում եմ քեզ հետաքրքիր մի աշխարհ որտեղ կարող ես ղեկավարել իրադարձությունները և մարդկանց: Աշխարհ որտեղ իրականանում են քո բոլոր թանկագին երազանքները: Աշխարհ, որ յուրաքանչյուր մարդ կարող է համարձակ ասել «ես եմ իմ կյանքի տերը»:
Սովորենք դրական մտածել 
Դաս առաջին
Համեմատեք նույն իմաստով երկու նախադասությունները
Նախադասություն առաջին 
Իմ գործերը վատ են, շուրջս միայն խնդիրներ են ու դժվարություններ
Նախադասություն եկրորդ 
Իմ գործերը այնքան էլ լավ չեն ինչպես կուզեի, կարող էր ավելի լավ լինել:
Իմաստը նույնն է, բայց հուզական և էներգետիկ դաշտը տարբեր է:
Քննարկենք ավելի մանրամասն
Երբ մարդ արտասանում է առաջին նախադասությունը նրա գիտակցությունում հայտնվում է անցիալ կյանքի փորձը և այն նեգատիվ հույզերը, որոնք կապված էին դրանց հետ: Միայն մեկ բառ կարող է արթնացնել մարդու մեջ նեգատիվ հույզեր և պատկերներ: Նմանատիպ բառերն են«խնդիրներ», «վատ է», «ահավոր է», «դժվար է», «սխալ է»: Թվում է թե դրական արտահայտություն է «վատ չէ», բայց այն իր մեջ կրում է բացասական էներգիա: 
Եկրորդ արտահայտությունը նույնիսկ ժխտականով ստեղծում է մարդու մոտ դրական պատկերներ: Օրնակ «ոչ այդքան լավ» արտահայտությունը ստիպում է մարդուն պատկերացնել այդ ամենի դրական ավարտ իսկ «լավ» բառը ակտիվացնում է դրական էներգիան: 
Այժմ մի քանի բառեր դրական արտահայտություններ բառարանից
վատ է = այդքան էլ լավ չէ
սխալ է = ոչ այդքան ճիշտ որոշում
խնդիրներ= իրավիճակ, որը պահանջում է լուծում
ահավոր է = կարող էր ավելի լավ լինել
դժվար է = այդքան էլ հեշտ չէ, պարզ չէ:

Օգտագործիր այս բառարանը և թող ոչ այդքան լավ բաները շրջանցեն քեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել