Ընկերությունը մասնագիտացած է գյուղատնտեսական ենթակառուցվածքների զարգացման և ագրոբիզնեսի կազմակերպման ոլորտում:
Հանդիպման ժամանակ վարչապետը կարևորել է համագործակցության ծավալումը և գյուղատնտեսության ոլորտում իսպանական հարուստ փորձի կիրառումը:

Կազմակերպության փոխնախագահ Անտոնիո Լուկեն ասել.

«Ընկերությունը շահագրգռված է Հայաստանում գործունեություն սկսելու և գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու գործում»:

Զրուցակիները քննարկել են հակակարկտային և ոռոգման համակարգերի կատարելագործման, ինչպես նաև ագրոբիզնեսի կազմակերպման ուղղությամբ ծրագրերի իրականացման հեռանկարները:

Պատվիրակության այցի շրջանակում նախատեսվում է Փոխըմբռնման հուշագրի ստորագրում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և իսպանական «Գլոբալ Դեզառոլոս և Ինժեներիա» ընկերության միջև, ինչը կամրապնդի համագործակցություն ծավալելու և համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել