2015 թվականը կդառնա իդեալական տարի՝ հետաքրքիր ծանոթությունների, թեթև ֆլիրտի ու ռոմանտիկ ժամադրությունների, գլխապտույտ արկածների ու զգացմունքների համար։ Աստղերը խոստանում են վառ սիրավեպ զոդիակի գրեթե յուրաքանյուր նշանի ներկայացուցիչներին։ Տղամարդիկ իրենց սիրելիներին ծաղիկների, հաճոյախոսությունների ծով կպարգևեն ու ռոմանտիկ ուղևորություններ կկազմակերպեն։

Любовный гороскоп на 2015 год

Խոյ

Աստղերն այս նշանի ներկայացուցիչներին խորհուրդ են տալիս իրենց հարաբերություններով զբաղվել հունվար-օգոստոս ամիսներին։ Տարվա երկրորդ կեսն այդքան էլ բարենպաստ չէ էքսպերիմենտների համար։ Ոմանց սպասում են շքեղ ժամադրություններ, սիրելիի հետ հիանալի հանգիստ կամ էլ գլխապտույտ սիրավեպ հանգստավայրում։

Խոյերը, որպես կանոն, ունենալու են երկրպագուների բավականին լայն ընտրություն։ Խորհուրդ ենք տալիս կողմնորոշվել այդ ընտրության հարցում մինչև 2015 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսները։ Հակառակ դեպքում ձեզ սպառնում է դառը միայնություն։

Կա հավանականություն, որ օգոստոս ամսին կրկին կհայտնվի ձեր նախկինը, բայց որոշումը բացառապես ձեզանից կախված կլինի։ Սակայն պետք չէ մոռանալ, որ կոտրված բաժակը սոսնձելը հեշտ բան չէ։ Հոկտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածը բարենպաստ է հարաբերությունները լրջացնելու համար։ 2015 թվականի դեկտեմբերը կդառնա որոշիչ շատ զույգերի համար. պետք է ինչպես հարկն է աշխատել հարաբերությունների վրա, որպեսզի հնարավորինս խուսափեք բացասական հետևանքներից։

Ցուլ

Ցլերի սիրային կյանքում առանձնապես ոչինչ չի սպասվում ընդհուպ մինչև 2015 թվականի ամառը։ Իհարկե, որոշ իրադարձություններ հնարավոր են, բայց դրանք կարևոր նշանակություն չեն ունենալու։ Աստղերը կանխազգուշացնում են, որ ամռանը հնարավոր են խնդիրներ սիրելիի հետ հարաբերությունում։ Որոշ ցլեր կբաժանվեն, ուրիշները կորոշեն դադար վերցնել ու առանձին-առանձին կմեկնեն հանգստի, իսկ երրորդները գլխով կմտնեն հանգստի ու բիզնեսի մեջ։

Չնայած բավականին բարդ ամառային փուլին՝ շատ զույգեր, ովքեր քաղաքացիական ամուսնությամբ են ապրում, կորոշեն օրինականացնել հարաբերությունները։ 2015-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներն իդեալական կլինեն կտրուկ փոփոխությունների համար։ Հեռանկարային ծանոթություններ ու հիանալի ժամադրություններ, վառ սիրավեպեր ու արկածներ կլինեն տարեվերջում գրեթե ցանկացած ցլի համար։

Երկվորյակներ

Երկվորյակներին փորձություններ են սպասվում անձնական հարաբերություններում՝ հունվարից մինչև ամառ։ Հնարավոր է զգացմունքների սառեցում ու հեռանկարների բացակայություն։ Աստղերը հուշում են, որ ակնկալվում են հավելյալ պարտականություններ, որոնք կարտահայտվեն բարդ իրավիճակում հայտնված զուգընկերոջն օգնելու անհրաժեշտության ի հայտ գալով։

2015 թվականին որոշ երկվորյակներ, ովքեր զույգ ունեն, պատասխանատու որոշում կկայացնեն ու կամուսնանան, իսկ այ միայնակների համար հեշտ չի լինելու։ Նրանք դժվարությունների են առնչվելու անգամ այն պարագայում, եթե ցանկանան սովորական սիրային հարաբերություններ հաստատել, էլ չխոսենք ամուսնության մասին։

Հունիս-հուլիս ամիսները կլինեն փոփոխությունների ամիսներ։ Երկվորյակները կզգան, որ իրենց ուսերից պատասխանատվության մեծ բեռ ընկավ, ու նրանք քիչ թե շատ ազատ են դարձել։ Օգոստոս ամսից անձնական կյանքն ավելի հագեցած կդառնա ու ավելի ակտիվ, բայց շատ արագ կփոխվի ձանձրույթի։ Դեկտեմբերին հնարավոր են հարաբերությունների խզումներ, անդադար սկանդալներ ու անհամաձայնություններ սիրելիների հետ։

Խեցգետին

Անցյալ տարին բավականին անհաջող էր այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչների համար։ Շատ խեցգետիններ տուժեցին իրենց զուգընկերոջ սառնությունից, օտարացումից, վեճերից ու բաժանումներից։ Հունվարի հենց սկզբից հնարավոր են կտրուկ փոփոխություններ, բայց ամեն ինչ միանշանակ ու դրական չէ։ Հունվարից գարուն ընկած ժամանակամիջոցում կմեծանա ամուսնալուծությունների ու բաժանումների հավանականությունը։ Բավականին բարդ կլինի պահպանել ջերմ զգացմունքները զուգընկերոջ հանդեպ, իսկ առկա խնդիրները կարող են ավելի խորանալ զուգընկերոջ ունեցած աշխատանքային խնդիրներով։

Ամռանը գրեթե բոլոր խեցգետինները կզգան ուշադրության ու ջերմության պակաս։ Ոչ կրքոտ սիրավեպերը հանգստյան վայրերում, ոչ հանդարտ հանգիստը սիրելիների շրջապատում, ցավոք, շատ հաճույք չեն պատճառի։ Աստղերը հուշում են արժանի զուգընկերոջ ի հայտ գալու հավանականության մասին, ով կկարողանա ազդել խեցգետինների կյանքի վրա ու կփորձի լուրջ հարաբերություններ կառուցել։ Նա չի լինի ռոմանտիկ, բայց կլինի վստահելի։ Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները կավելացնեն ռոմատիզմ ու էմոցիաներ, իսկ դեկտեմբերն իդեալական է ներդաշնակ հարաբերությունների համար։

Առյուծ

Առյուծներին 2015 թվականը խոստանում է լինել սիրային փորձությունների տարի։ Քանի որ երկրպագուների թիվը քիչ է լինելու, միայնակ առյուծների համար հեշտ չի լինի։ Չի օգնի անգամ այն փաստը, որ նրանք կփայլեն հանրության աչքերում ու ողողված կլինեն փառքի ճառագայթներով։ Հաջողակ առյուծները կլինեն ավելի միայնակ, քան այլ նշանների ներկայացուցիչները, ու ոչ մի երկրպագու չի կարողանա ապահովել նրանց անհրաժեշտ ուշադրությամբ ու մոտեցմամբ, իսկ հարաբերություններում ամեն ինչ կլինի սառը և հաշվարկված։

Այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս առյուծներին հրաժարվել գեղեցիկ սիրային պատմություն ունենալու նկրտումներից ու լինել ավելի հաշվենկատ ու սառը։ Բոլոր երկրպագուներից ավելի լավ է ընտրել նրան, ով ավելի օգտակար լինի և էական չէ ինչում՝ աշխատանքում ու բիզնեսում, թե փոխշահավետ ամուսնության մեջ։ Ամռանն աստղերն ավելի բարի կգտնվեն առյուծների հանդեպ։ Հնարավոր են սիրավեպեր հանգստյան վայրերում ու ավելի ջերմ վերաբերմունք սիրելիների կողմից։

Կույս

Այս տարին կդառնա փորձությունների տարի կույսերի համար։ Ոմանք կսիրահարվեն ուշագնացության աստիճան, ոմանք կբաժանվեն ու երկար ժամանակ միայնության մեջ կլինեն։ 2015-ին ցանկացած սիրավեպ չի լինի հանդարտ ու սահուն, ու կրքերի փոթորիկը պարզապես կքշի կույսերին։ Կայացած զույգերի մոտ հնարավոր են խնդիրներ ոչ թե միմյանց վարքով պայմանավորված, այլ աշխատանքում ու այլ իրավիճակներում պայմանավորված բարդություններոով։ Պետք է զգույշ լինել, քանի որ խառնաշփոթն ու խաբեությունն ի զորու են քանդել նույնիսկ իդեալական հարաբերությունները։ Կա հավանականություն, որ տեղ կգտնեն դավաճանություններ ու վնասակար սովորությունների չարաշահումներ։ Տարին միանշանակորեն հաջող չէ ամուսնության համար։

Կշեռք

Այս տարի բոլոր կշեռքների համար հնարավոր է ամեն ինչ, բացի հանգստությունից ու կարգուկանոնից։ Անկանխատեսելի վարքով աչքի կընկնեն ինչպես իրենք՝ կշեռքները, այնպես էլ նրանց զուգընկերները։ Ազատ կշեռքները կարող են կարող են այնքան արագ ամուսնանալ, որ իրենք էլ չեն գիտակցի, թե ինչ եղավ։ Ընդ որում, նրանց ամուսինը կդառնա այնպիսի մեկը, ում թեկնածությունը նրանք երբեք լրջորեն չեն էլ դիտարկել։

Նման քայլերը պայմանավորված կլինեն իմպուլսով կամ էլ կենսական անհրաժեշտությամբ։ Ընտանեկան կշեռքները կփորձեն փրկել ամուսնությունը, որից աստիճանաբար կորում է սպասելիությունն ու կայունությունը։ Շատ կշեռքների իրենց զուգընկերոջ ազատական կեցվածքն այն աստիճան կնյարդայնացնի, որ նրանք կարող են համարձակվել կտրուկ քայլեր անել ու անգամ լքել իրենց զույգին։ Ամեն դեպքում պետք չէ տխրել։ Հունվարից մարտ կշեռքներին սպասում են նոր ծանոթություններ, թեթև ֆլիրտ ու ճոխ ժամադրություններ։

Կարիճ

Կարիճները կզգան պարզության ու հարաբերությունների թափանցիկության պակաս։ Ոմանք ամբողջովին կընկղմվեն ռոմանտիկ հարաբերությունների մեջ, որտեղ ամբողջությամբ կնվիրվեն իրենց զուգընկերոջը՝ անտեսելով նրա բոլոր թերությունները։ Ոմանք էլ կտրվեն ռոմանտիկ սիրահարվածությանը, որը սակայն բնորոշվում է համատեղ ապագայի վերաբերյալ պլանների իսպառ բացակայությամբ։  

Որոշ կարիճներ կարող են նման հարաբերություններից դրական էմոցիաներ ու ապրումներ ստանալ, իսկ ոմանք էլ ոչ ցանկալի սիրային կոնտակտներ, խանդ և դավաճանություններ, զուգընկերոջ՝ վնասակար սովորությունների հակվածություն։ Անձնական կյանքի ամենաբարձր ակտիվությունը սպասվում է հունվար-մարտ ամիսներին, իսկ ամենաերջանիկ օրերը կլինեն մայիս-հունիս և նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Ընտանիք ունեցող կարիճներին սպասվում է հարթ հարաբերությունների ու աննշան օտարացման ժամանակահատված։

Աղեղնավոր

Անակնկալներ... Հենց այսպես կարելի է բնորոշել 2015 թվականն աղեղնավորների համար։ Բոլոր իրադարձությունները կլինեն անկանխատեսելի ու անսպասելի։ Նոր տարին իդեալական կլինի ռոմանտիկ աղեղնավորների համար, ովքեր սիրում են խաղաղ և հարթ հարաբերություններ։ Սեր առաջին հայացքից, անսովոր ժամադրություններ, տարօրինակ շրջադարձներ հարաբերություններում... Այս ամենն աղեղավորներին խոստանում են աստղերը։ 

Միակ թերությունը կլինի հավատարմությունը, որն այս տարի հարցականի տակ կլինի։ Անկախ ամեն ինչից՝ խորհուրդ չի տրվում սահմանափակել զուգընկերոջ ազատությունը ու գամել նրան շղթաներով։ Այդ կերպ նա պարզապես կփախչի առաջին իսկ հնարավորության դեպքում։ 

Այն աղեղնավորերը, ովքեր հարաբերությունները շարունակում են, որովհետև դա սովորություն է դարձել կամ էլ անձնական շահ հետևելով, կարող են չդիմանալ հավատարիմ լինելու առումով։ Եթե հարաբերություններում մնացել են ջերմ զգացմունքներ, ավելի լավ է պահպանել լրիվ վստահությամբ, այլ ոչ թե խանդով ու մշտապես կշտամբելով։

Այծեղջյուր

2015 թվականը շատ բարդ է լինելու այծեղջյուրների համար։ Սիրելի մարդը, հարազատներն ու մտերիմները դուրս կգան վերահսկողությունից, ուստի այծեղջյուրները հաճախ ստիպված կլինեն կոշտ ու իշխող վարք դրսևորել։ Խորհուրդ է տրվում դրսևորել տակտ ու ըմբռնում, չէ՞ որ բառերն ու ոչ հաճելի վարքը կարող են փչացնել ցանկացած հարաբերություններ։ Մի կենտրոնացեք միայն նրա վրա, որ ենթարկեք ձեզ մարդկանց։ Ուշադրություն դարձրեք ձեր սիրելիի խնդիրներին, պատճառներին ու նրանց այդպիսի վարքի դրդապատճառներին։ 

Միայն այս կերպ այծեղջյուրները կկարողանան վերահսկել սեփական կյանքը։ Գարնանը աստղերը նրանց բուռն անձնական կյանք են խոստանում. հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, ֆլիրտ ու ռոմանտիկ ժամադրություններ, լուրջ հարաբերությունների սկիզբ։ Ամռանը բնորոշ կլինեն կոնֆլիկտներ սիրելիի հետ, որոնք լուծելը հեշտ չի լինի, որովհետև այծեղջյուրների համար դժվար կլինի հասնել փոխզիջման։ Ոմանք կպնդեն իրենց իրավացիության մասին՝ ընդհուպ մինչև ամուսնանալուց հրաժարվելու աստիճան։ Փոխարենը, աշունն ու ձմեռը խոստանում են լինել հանգիստ, ու ողջ կյանքում հիշվելիք իրադարձություններ չեն ակնկալվում։

Ջրհոս

Հունվարից մինչև օգոստոս ջրհոսների կյանքում սպասվում են ամենակարևոր իրադարձություններն անձնական կյանքում։ Հնարավոր է հետաքրքիր հարաբերությունների սկիզբ, ինչպես նաև նոր ու հաջողակ երիտասարդի ի հայտ գալ աղջկա կյանքում։  Որոշ սիրային իրադարձություններ այնքան վառ կլինեն, որ դրանք նկատելի կլինեն ոչ միայն իրենց՝ ջրհոսների վրա, այլև նրանց շրջապատող մարդկանց համար։ Նշանդրեք և շքեղ հարսանիք, վառ ռոմանտիկ հանդիպումներ, ամուսնու ակնառու հաջողություններ։ 

2015 թվականն իդեալականորեն համապատասխանում է լուրջ հարաբերությունների ու հաճելի ժամանցի համար, ու ջրհոսները, որոնք կհրաժարվեն իրենց ազատասեր տրամադրություններից, ապագայում կփոշմանեն դրա համար։ Անձնական կյանքը նրանց մոտ վատ չի դասավորվի, բայց դրանից ոչ ավել։ Այն ամեն հետաքրքիրը, որը պետք է լինի այս տարի, կպատահի մինչև օգոստոս, իսկ տարվա մնացած մասը կլինի չեզոք։

Ձկներ

Ձկները պետք է խիստ հագեցած անձնական կյանք սպասեն ձմեռ-գարուն ժամանակահատվածում։ Սիրահարներն ավելի հաճախ կսկսեն հանդիպել, իսկ նրանց հարաբերությունները սրընթաց կզարգանան։ Միայնակ ձկները կսկսեն ակտիվորեն ժամադրությունների գնալ ու կսուզվեն ռոմանտիկայի մեջ։ Խորհուրդ է տրվում ամռանը չշտապել զույգի ընտրության հարցում, այլ փոխարենը տրվել հաճելի ժամանցին ու հանգստին։ Լուրջ հարցերն ավելի լավ է թողնել մինչև աշուն, որովհետև հենց այդ ժամանակ է սպասվում սիրավեպ արժանի մարդու հետ, սիրո անկեղծ խոստովանություն ու նոր հարաբերությունների սկիզբ։

Ի դեպ, աստղերը հուշում են, որ անգամ հպանցիկ ամառային հարաբերությունները կարող են վերաճել լուրջ հարաբերությունների։ Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներն իդեալական են ամուսնության համար։ Արդեն կայացած ընտանիքների մոտ էլ ամեն ինչ միանշանակ չի լինելու։ Զուգընկերոջ գործնական հաջողությունները կուրախացնեն ձկներին, իսկ նյութապաշտությունն ու բարոյական արժեքների բացակայությունը՝ նյարդայնացնել։ Հենց այս հողի վրա էլ հնարավոր են բազմաթիվ անհամաձայնություններ ու կոնֆլիկտներ և անգամ բաժանումներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել