Tert.am-ը գրում է․

«Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ նախաբանին հնչած ելույթը չբավարարեց  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին:

«Ձեր զեկույցը սրտի թրթիռների, ելևէջների էր նմանվում, հոգևորականի կամ փսիխոթերապևտի զեկույցի էր նմանվում։ Մենք ակնկալում էինք, որ կոնկրետ գործի մասին զեկուցեք, եթե կարիք ունենայինք նման զեկույցի, կհրավիրեինք որևէ հոգևորականի կամ կաթողիկոսին»,-հայտարարեց նա:

Նշենք, որ գլխավոր դատախազը,  ով նախաբանում ավելի շատ հորդորում էր զերծ մնալ զգացմունքայնությունից և միայն իրավական դաշտում հարցեր հնչեցնել, նաև նշեց, թե երկրում չկա մեկը, ով ցնցված չլինի այդ ողբերգության պատճառով:

«Կաթողիկոսին հրավիրելու իրավունք չունեք»,-տեղից նկատեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց  գլխավոր դատախազին  օրեր առաջ Գյումրիում տված «տղամարդու խոսքը», որ կդիմի ՌԴ դատախազին և հիշեցրեց, թե արդյոք էմոցիայի՞ տակ արված հայտարարություն էր, թե՞ տղամարդու խոսք:

«Գլադիատորական հայտարարություն արվեց, որ երկու ժամ առաջ գիտեիք, որ փորձ է արվում հատել սահմանը։ Բա որ գիտեիք, որ ըստ ՀՀ օրենսդրության սահմանը հատողը ձերբակալվում է ՀՀ իրավապահների կողմից, ի՞նչն էր խանգարում ՀՀ իրավապահներին ձերբակալել նրան»,-հարցրեց Զոհրաբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել