10  Պրահայի դղյակը, Չեխիայի Հանրապետություն։ Պրահայի ու առհասարակ Չեխիայի Հանրապետության կարևորագույն խորհրդանիշերից մեկը համարվող Պրահայի դղյակը Չեխիայի նախագահի նստավայրն է ու այն վայրը, որտեղ պահվում է Չեխիայի թգավորական զարդերը։
Կառուցված լինելով 9-րդ դարում՝ դղյակը ծառայել է որպես չեխ արքաների, հռոմեական կայսրերի, Չեխոսլովակիայի ու, 1993թ․ին, երբ վերջինս բաժանվեց, արդեն Չեխիայի Հանրապետության նախագահների նստավայր։ Դղյակը գրեթե 70,000 քառակուսի մետր տարածք ունի և համարվում է աշխարհի ամենախոշոր հինավուրց ամրոցը։

 9  Ելիսեյան պալատ, Ֆրանսիա։ Ելիսեյան պալատը գտնվում է Փարիզի լեգենդար Շանզ-Էլիզե պողոտայի վրա։ Այն Ֆրանսիայի նախագահի նստավայրն է 1848թ-ից ի վեր։ Կառուցված լինելով ֆրանսիական դասական ոճուվ 18-րդ դարի առաջին կեսին՝ պալատը Ֆրանսիայի կարևորագույն խորհրդանիշներից մեկն է։ Ինչևէ, այն այցելությունների համար բացվում է միայն տարին մեկ անգամ՝ սեպտեբերի կեսերին՝ Եվրոպական ժառանգության օրերին։


 8   Մոսկովյան Կրեմլ, Ռուսաստան։ Այլ կերպ հայտնի որպես պարզապես «Կրեմլ»՝ Մոսկովյան Կրեմլի շենքը պատմական նշանակություն ունի և գտնվում է Մոսկվայի հենց սրտում։ Ռուսաստանի նախագահի նստավայրը համարվող Կրեմլի եռանկյունաձև նախագիծն ու ընդհանուր տարածքը 275,000 քառակուսի մետր է զբաղեցնում, որն իր մեջ ներառում է 5 պալատներ ու 4 եկեղեցիներ։

 7  Բրյուսելյան թագավորական պալատ, Բելգիա։ Բրյուսելի կենտրոնում գտնվող Բրյուսելյան թագավորական պալատը Բելգիայի թագավորական ընտանիքի պաշտոնական նստավայրն է։ Ինչևէ, թագավորական ընտանիքն իրականում բնակվում է Լաեկենի թագավորական պալատում, որը գտնվում է Բրյուսելի ծայրամասին։ Բրյուսելյան թագավորական պալատի շինարարությունը մի ամբողջ 150 տարի է տևել, և այն Բրյուսելում ամենահայտնի տուրիստական վայրերից մեկն է, ուր կարելի է անվճար այցելել ամեն ամառ՝ հուլիսի 22-ից սեպտեմբերի 7-ը։

 6  Պալասիո դա Ալվորադա, Բրազիլիա։ Պալասիո դա Ալվորադան Բրազիլիայի նախագահի նստավայրն է ու աշխարհի նորագույն և ամենամոդեռն նախագահական նստավայրերից մեկը։ Այն կառուցվել է 1957-1958թթ-ին ճարտարապետ Օսկար Նիեմեյերի կողմից։ Կառույցի ընդհանուր տարածը 7300 քառակուսի մետր է կազմում։ Շենքն Ազգային պատմական ժառանգության օբյեկտ է համարվում և զբոսաշրջիկների կողմից ամենից շատ այցելվող վայրերից մեկը։

 5  Դար-ալ Մախզեն, Մարոկկո։ Դար-ալ Մախզենը կառուցվել է 1864թ-ին՝ որպես Մարոկկոյի արքայի նստավայր։ Չնայած Մարոկկոյի թագավորները բազմաթիվ այլ նստավայրեր են ունեցել, այնուամենայնիվ, 1956թ-ին,  երբ երկիրն անկախացավ, որպես միապետի նստավայր ընտրվեց հենց Դար-ալ-Մախզենը։ Պալատը շրջապատված է արաբական ազգային մոտիվներով զարդարված հսկայական գեղեցիկ այգիներով։

 4  Կառավարական պալատ, Պերու։ Պերուի Կառավարական պալատն այլ կերպ հայտնի է որպես «Պիզառոյի պալատ»  և ծառայել է որպես պերուական  կառավարության նստավայր, սակայն այժմ այն նախագահական նստավայրն է։ Կառավարական պալատը կառուցվել է իսպանացի նվաճող Ֆրանցիսկո Պիզառոյի կողմից 16-րդ դարի առաջին կեսին։

 3  Թագավորական պալատ, Կամբոջա։ Կառույցի ամբողջական անունը Պրեհ Բարում Ռեաչեա Վեանգ Չակտոմուկ Սերե Մոնգկոլ է։ Այն իրենից կառույցների համալիր է ներկայացնում, որը որպես Կամբոջայի թագավորի նստավայր է ծառայում։ Երկրի արքաներն այստեղ են բնակվել 1866թ-ից ի վեր։ Այս վայրը նաև մեծ ժողովրդականություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում։ Խմերական ճարտարպետության այս հրաշալի նմուշը 175,000 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում։

 2  Նախագահական պալատ, Լեհաստան։ 1643թ-ից ի վեր, երբ կառուցվեց Վարշավայի նախագահական պալատը, այն բազմիցս վերակառուցվել է ու ծառայել ամենատարբեր նատակներով։ Ռուսական տիրապետության տակ գտնվելու տարիներին այն ծառայել է որպես լեհական թագավորության կառավարչի նստավայր։ Ավելի ուշ այն դարձել է նախարարների խորհրդի նստավայր, իսկ Երկրորդ աշխարհամարտի տարիներին այն նույնիսկ օգտագործվել է գերմանացի զավթիչների կողմից։ Միայն 1994թ-ին էր, որ պալատը դարձավ Լեհաստանի նախագահի պաշտոնական նստավայրը։

 1  Բելեվյու նախագահական պալատ, Գերմանիա։ Բելեվյու պալատը պաշտոնապես դարձավ նախագահական նստավայր 1994թ-ին։ Ինչևէ, կառույցի շինարարությունը մեկնարկել էր դեռ 1785թ-ին։ Գերմանիայում այս նեոդասական ոճի լավագույն նմուշներից մեկի հեղինակը ճարտարապետ Մայքլ Ֆիլիպ Բումեն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել