Tert.am-ը գրում է․

Առաջինը հայկական կողմը պետք է աներ այն, ինչ արեց Թուրքիան, երբ ՀՀ Նախագահին հրավիրեց ապրիլի 24-ին ներկա գտնվել Չանաքքալեի պատերազմին նվիրված միջոցառումների։ Այսինքն՝ Հայաստանը պետք է աշխարհի ղեկավարներին ապրիլի 24-ին Երևանում գտնվելու հրավերներով նամակներ ուղարկի և շատ հստակ դնի հարցը, որ հիմա կողմնորոշվելու պահն է, Tert.am–ի հետ զրույցում ասաց Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Ստյոպա Սաֆարյանը:

«Ապրիլի 24-ին կլինեն Ստամբուլո՞ւմ, թե՞ Երևանում: Եվ այ, հիմա այդ նամակները պետք է ուղարկվեն աշխարհի պետությունների ղեկավարներին՝ նշելով, որ սա է Թուրքիայի պահվածքը. Թուրքիայի համար ապրիլի 24-ը հաղթանակի տոն է, հոբելյան, որի մեջ չկա ցավի որևէ դերասանություն, ինչպես Էրդողանը դերասանությամբ ասում է: Այսինքն՝ հասկացնել, որ կողմնորոշվելու խնդիր է, թե որտե՞ղ է լինելու աշխարհը Ցեղասպանությունից 100 տարի անց: Սա է խնդիրը»,- ասաց նա։


Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իր հերթին օրերս արված ուղերձումասել է, որ երկու հինավուրց ժողովուրդները բավականաչափ հասուն են, որպեսզի հասկանան միմյանց և համատեղ ուժերով նայեն ապագային, որ միայն «թուրքերն ու հայերը, ովքեր միևնույն աշխարհագրական պայմաններում են բնակվում և համակեցության երկարատև պատմություն ունեն, կարող են առկա խնդիրների մասին երկխոսության մեջ մտնել և դրանք հարթելու ուղիներ որոնել», բարեկամական հարաբերությունների վերահաստատել, «վերքերի ամոքումն ու տառապանքների ցավը կիսել»:


Ստյոպա Սաֆարյանն այս կապակցությամբ նկատեց.«Թուրքիան իսկապես շատ խորամանկորեն է նախապատրաստվում 2015-ին և, ցավոք սրտի, պիտի ազդարարեմ, որ հայկական կողմն այս առումով հիասթափություն ունենալու է, որովհետև մի կողմից Թուրքիան կարողանում է և՛ հեգնել, և՛ վիրավորել՝ ամենաստոր և ցինիկ ձևով ապրիլի  24-ին Գալիոպոլիի ճակատամարտի մասին հիշատակելով, մյուս կողմից էլ տպավորություն ստեղծել, թե, իբր, ինքը պատրաստ է երկխոսության»:

Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը Tert.am–ի հետ զրույցում, անդրադառնալով Դավութօղլու ուղերձի ենթատեքստերին ու տողատակերին, մասնավորապես ասաց, որ «համատեղ ուսումնասիրենք մեր 800-ամյա պատմությունը», «կիսենք մեր ցավը», և այս կարգի այլ խորամանկությունները նոր չեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել