Tert.am-ը գրում է․

Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց, որ իրենք արդեն դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Վարդան Պետրոսյանին ապօրինի կալանքի տակ պահելու համար և հույս ունեն, որ Եվրոպական դատարանը կարձագանքի:

Ինչ վերաբերում է դատավարության ընթացքին, ապա փաստաբանն ասաց. «Մենք ունենք մի իրավիճակ, որ մեղադրող կողմը օգտվել է նրանց,  որ դատավորը հրաժարվել է արդարադատություն իրականացնել»:

Փաստաբանը ներկայացրեց նախաքննական մարմնի կողմից իրականացրած խախտումները. ըստ նրա՝ անհրաժեշտ է անցկացնել փորձաքննություն, որի շնորհիվ հնարավոր է բացահայտել, որ Նիվա մակնիշի ավտոմեքենան հետընթաց է կատարել, ինչի արդյունքում եղել է այդ վթարը:

Փաստաբանը հայտնեց, որ իրենք դիմել են նաև Հատուկ քննչական ծառայությանը՝ նախաքննական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով չիրականացրած քայլերի համար: 

«Նախաքննական մարմինը ոչինչ չի կատարել պարզելու համար, թե հանցագործություն եղե՞լ է, թե ոչ»,-ասաց նա և նշեց, որ նախաքննության մարմինը միակողմանի քննություն է տանում:

Ինչ վերաբերում է դատախազի ներկայացրած պատժաչափի միջնորդությանը, ապա փաստաբանն ասաց, որ կարևորն այստեղ ճշմարտություն պարզելն է, քանի որ, ըստ էության, էական չէ պատժաչափը, քանի որ այս դեպքերում պատիժը կրում են ազատության մեջ, և գրեթե բոլորը վաղաժամկետ ազատ են արձակվում: Նա ասաց, որ դատախազի ճառի մեծ մասը նվիրված է եղել իր ելույթներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել