Tert.am-ը գրում է․

Հունվարի 28-ին լրանում է Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձը, ինչի առթիվ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր կառավարության նիստի վերջում հրավիրեց կառավարության բոլոր անդամներին ներկա գտնվել տոնակատարություններին:

«Խնդրում եմ առավոտյան ժամը 10:30-ին լինել Եռաբլուր զինվորական պանթեոնում, ժամը 13-ին տեղի է ունենալու պարգևատրման արարողությունը, իսկ 17-ին Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հանդիսավոր արարողություն: Հրավիրատոմսերը կուղարկեմ, խնդրում եմ ժամանակին ներկայանալ»,-ասաց նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել