Tert.am-ը գրում է․

Երեկ երեկոյան ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը վերադարձավ Քաջարանից և ներկայացրեց տեղում կատարած ուսումնասիրությունների վերլուծությունները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը։

Նախարարի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվեց ստեղծված իրավիճակը և առաջացած խնդիրների լուծման նպատակով  հրատապ միջոցառումներ իրականացնելու հարցը։

Արմեն Մուրադյանը ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանին 20 օր ժամանակ տվեց հանրապետության հիվանդանոցային ողջ ցանցում` առաջին հերթին վիրահատարաններում, գինեկոլոգիական, դիալիզի բաժանմունքներում, լաբորատորիաներում, վիրակապարաններում ու վարակազերծման կետերում մանրակրկիտ ուսումնասիրություն իրականացնելու համար։ Միաժամանակ հանձնարարվեց ուշադրություն դարձնել, թե ինչպես է կազմակերպվում այդ ծառայությունները մատուցող բուժաշխատողների կանխարգելիչ բուժզննումը։ 

Նախարարը մեծ կարևորություն տվեց ինչպես ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների համապատասխանությանը գործող իրավական ակտերին և նորմատիվներին, այնպես էլ` հիվանդանոցների որակի վերահսկման մասնագիտական հանձնաժողովների գործունեությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել