Այս օրերին, երբ բոլորս սգում ենք Սերյոժայի և մյուս Ավետիսյանների համար, եկեք չմոռանանք, որ 4500 ընտանիք դեռևս անօթևան է Գյումրիում: Դա նշանակում է, որ հազարավոր սերյոժաներ ապրում են անմարդկային պայմաններում իրենց իսկ սեփական քաղաքում, այն դեպքում, երբ դրսից ուղարկած օգնությամբ կարելի էր Լեննականի պես 10 հատ քաղաք կառուցել: Օտարի կատարած գազանություններն աչք են ծակում, բայց արդյո՞ք մեր խիղճն էլ մաքուր է... Մահացածների հիշատակը հարգելու լավագույն ձևը, թերևս, ողջերի երջանիկ մանկությունն ապահովելը կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել