Tert.am-ը գրում է․

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը ՀՀ քաղաքացիներին խոհուրդ է տալիս  վնասներ չկրելու նպատակով մինչև ապրիլ ամիսը  հրաժարվել  խորը ճգնաժամի մեջ գտնվող  եվրոյից  և նախընտրել դոլարը:

«Եթե ունեն եվրոյով խնայողություններ, ցանկալի է  այս պահի դրությամբ դրանցից ազատվել, քանի որ այն շարունակաբար անկում է ապրելու՝ պայմանավորված առկա և հնարավոր  տեռորիստական  ակտերից, Հունաստանի հետ խնդիրներից:  Եվ նշեմ, որ եվրոյի փոխարժեքը  հիմա ավել ցածր է, քան այն ժամանակ, երբ այն ներդրվում էր, և հիմա շատ մեծ ճնշումներ կան Ռուսաստանի հակադարձ սանկցիաների պատճառով, որոնք ևս իրենց զգացնել են տալիս»,- Tert.am –ի հետ զրույցում ասաց տնտեսագետը՝ նշելով, որ այն արժեզրկվում է նաև հայկական դրամի նկատմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել