Ankakh.com-ը գրում է․

Կյանքից անժամանակ հեռացել է «Անկախ» թերթի ևwww.ankakh.com կայքի սպորտային լրագրող Գագիկ Բեգլարյանը: Նա «Անկախ»-ի ստեղծման առաջին օրերից իր լուման է ունեցել թերթի կայացման գործում` ամեն օր ընթերցողներին հասցնելով սպորտային աշխարհի վերջին նորությունները:

40 տարվա վաստակավոր լրագրողը և ընտանիքի արժանավոր հայրն այս տարի միայն պետք է բոլորեր իր 60-ամյակը:

«Անկախ»-ի խմբագրակազմը խորապես վշտացած է գործընկերոջ` Գագիկ Բեգլարյանի կորստով և իր ցավակցություններն է հայտնում Բեգլարյանների ընտանիքին և նրա ընկերներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել