ա)Սուգը սուգ է բերում...
բ)Ավետիսյանները, պստոն էլ նրանց հետ, արդեն այլ տեղ են... Մեր կարիքը խոշոր հաշվով չունեն:
Էդ մենք ենք նրանց կպած փորձում մեր օրն իմաստավորել... Նրանց երկինք տանող ճամփեն բերել, կպցնել մեր հողեղ կերպին, էս փուչ աշխարհին:
գ)Պետք է այլևս հանգիստ թողնել նրանց... ու բացառապես սեր արձակել:
Դա միակ բանն է, որի կարիքը իրենք, մենք ունենք:
Ֆսյոո՜... Վերջ տվեք, լուսավորվեք, լույս արձակեք, տրանսֆորմացրեք վիշտը... Չի կարելի ավելին. վշտին կպած մնալը թուլության ու նարկոհակման նշան է:
Հ.Գ. Հաա՜, ֆեյսբուքը հոգնեցրեց մի ուրիշ ձև:
Ինքը դրա համար էլ ստեղծվել է` մանիպուլյացնելու, հսկելու մեր ենթագիտակցությունն ու գիտակցության բոլոր կանալները... մեզ տանը նստած պահելու... մեր անհատականությունը մորթելու համար։
Ու տանից դուրս բերելու համար այն ժամանակ, երբ պետք է... նրա բոսերին ու մանիպուլյատորներին, որոնք այսքան փառահեղ մեզ ու աշխարհն են պլանավորում: 
Բա, հայեր ջան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել