Հետաքրքիր ա, թե էն Եվրոպա-Արևմուտք-Ամերիկա-ն ինչի՞ են Ռուսաստանի դեմ քարոզչության վրա փող ծախսում, ռեսուրսներ ներգրավում: Անիմաստ ծախս է, որովհետև հենա Ռուսաստանն իրա ձեռքով ամեն ինչ կամավոր անում է, էլի: Կարելի է ասել՝ ձրի: 
Լավ, ո՞նց կարելի է չհասկանալ կամ չհասկացողի պոզա վերցրած, մի հանգի խոսել «խիստ պատիժ», «արժանի պատիժ» տալու մասին: Դա ի՞նչ մի հավաստիացում է: Խի կարո՞ղ է կատարված եղեռնագործությունից հետո դեռ մի բան էլ «մեղմ պատժեին» էդ ստահակին, որ երկրի օրենքով ուզում է լինի: Ինչքան գիտեմ, աշխարհի որևէ երկրի օրենսդրությամբ նման ծանրածանր հանցանքի համար հենց միմիայն խիստ պատիժ էլ սահմանված է, հարցը ոճրագոր(ներ)ին բռնելն է, էս դեպքում «առերևույթ հանցանք կատարածը», ինչպես հիմա ասում են, բռնված է: 
Չգիտեմ, շատ հնարավոր է, Պուծինը, երկու ոտը մի կալոշի մեջ ճխտած, հասնի նրան, որ էդ անասունին Ռուսաստանի դատարանը դատի, այլ ոչ թե Հայաստանի: Հա, ասենք ցմահ կտան: Բայց ինչի՞ կհասնի, օրինակ, Պուծինը: Իսկ կհասնի, արդեն հասել է նրան, որ կստանա ու արդեն ստանում է Հայաստանի հասարակության զգալի մասին, և հասարակության գրեթե ամբողջ ակտիվ զանգվածի ընդգծված բացասական՝ անբարյացկամից մինչև ընդգծված բացասական վերաբերմունքը Ռուսաստանի և ռուսական պետության հետ կապված ամեն ինչի հանդեպ: 
Ես հատուկ չեմ նշում ոչ ՀՀ իշխանությունների, ոչ ՀՀ ընդդիմությունների, ոչ էլ քաղաքական այլ հարցեր: Խնդիրը հասարակության գիտակից, մթնոլորտ ու եղանակ ստեղծող զանգվածի մասին է: 
Առանց այդ էլ, ահագին նեգատիվ էր կուտակված՝ էլ թուրքին զինելը, էլ մյուս թուրքի հետ սիլի-բիլին, էլ Հայաստանը, կարելի է ասել, «զալոժնիկ» վերցնելը, երրորդը, չորրորդը, էս վերջին զարգացումներն էլ վերադիր: 
Այստեղ ուզում էի ռուսական բազայի մասին շրջանառվող լեգենդների ու առասպելների մասին իմ նեղ անձնական ու խիստ սուբյեկտիվ կարծիքը հայտնել, բայց դա էլ երևի առանձին, մարդիկ առանց այն էլ երկար-բարակ կարդալու զահլա չունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել