Իսկապես կատարվել է ահավոր ողբերգություն, դա համընդհանուր ողբերգություն է՝ ինչպես հայ, այնպես էլ ռուս ժողովրդի համար: Ռուսաստանում ևս բոլորը սգում են՝ սպանության հետ կապված: Այն, որ փորձում են ողբերգությունը քաղաքականացնել և օգտագործել որպես հակառուսական տրամադրություններ սերմանելու գործիք, մենք դա գիտենք, սակայն մեր հույսը հայ ժողովրդի իմաստնությունն է, որն իր պատմության ընթացքում շատ բան է տեսել, և որը գիտի, թե որքան մոտ են մեր երկրներն ու երկու ժողովուրդները: Այդ պատճառով մենք ուզում ենք հավատալ, որ դա բացասական ազդեցություն չի ունենա մեր հարաբերությունների վրա, առավել ևս, որ այս օրերին նոր էջ է բացվում մեր համագործակցության պատմության մեջ, ի նկատի ունեմ Հայաստանի անդամագրումը Եվրասիական Տնտեսական Միությանը:
© Դմիտրի Պեսկով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել