Tert.am-ը գրում է․

Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպանները պատրաստվում են հինգշաբթի՝ պաշտպանական ճառից առաջ, մամուլի ասուլիսով հանդես գալ, որտեղ, ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, մի շարք մանրամասներ կներկայացնեն մեղադրանքի վերաբերյալ:

«Ես և ֆրանսիացի պաշտպանը կմանրամասնենք, թե ինչ է տեղի ունեցել, քանի որ մեծ քանակի ապատեղեկատվություն է տարածվում մեղադրանքում: Քրեական գործում այլ թվեր կամ այլ փաստեր են գրված, այնինչ հրապարակվում է 180 աստիճանով տարբերվող տեղեկատվություն: Հանդես կգանք մամուլի ասուլիսով՝ որոշակի փաստեր ներկայացնելով, թե ինչպես է մեղադրանքի կողմն ապատեղեկացնում, քանի որ ճիշտ հակառակ պատկերն ունենալով քրեական գործում՝ հնչեցնում են այլ բովանդակություն ունեցող ապացույցներ»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ ապա տեղեկացրեց, որ ուրբաթ օրվա դատական նիստում կլինի Վարդան Պետրոսյանի վերջին խոսքը, որտեղ նա կներկայացնի իր տեսակետը և կհերքի այն մոտեցումները, թե ինքը չի ցանկանում հաշտության գնալ տուժող կողմի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել