‎11 ոգեշնչող մեջբերումներ հայտնի միլիարդատերերից

1. Ուորեն Բաֆֆետտ — Berkshire Hathaway գլխավոր տնօրեն. «Կանոն №1. Երբեք փողերը մի վատնեք: Կանոն №2: երբեք մի մոռացեք կանոն №1-ը»:
2. Կառլոս Սլիմ Էլու — Telmex, América Móvil, Grupo Carso գլխավոր տնօրեն. «Եթե Դուք կախված էք ուրիշների կարծիքներից` ուրեմն Դուք մեռած էք»:
3. Թեդ Թերներ — CNN-ի հիմնադիր. «Ինձ ուղակի դուր է գալիս, երբ մարդիկ ասում են, թե ես ինչ որ բան չեմ կարող անել: Ուրիշ ոչինչ չի ստիպում ինձ այնքան լավ զգալ, որովհետև ողջ կյանքս մարդիկ ինձ ասում էին, որ ես չեմ կարող անել այն, ինչը որ արել եմ»:
4. Փոլ Գեթի — Getty Oil Company-ի հիմնադիր. «Եթե դուք կարող էք հաշվել ձեր փողերը, ուրեմն դուք չունեք միլիարդ դոլար»:
5. Ինջվար Կամպրադ, IKEA-ի հիմնադիր. «Մարդը սխալներ չի գործում միայն այն ժամանակ, երբ քնած է».
6. Ռիչարդ Բրենսոն — Virgin Group-ի ղեկավար. «Մենք գնում ենք այնտեղ, որտեղ դեռ ոչ ոք չի եղել: Օրինակներ չկան, որ հետևենք դրանց, կրկնօրինակելու ոչինչ չկա: Հենց դրա համար էլ դա այդքան հետաքրքրաշարժ է»:
7. Օփրա Ուինֆրի — Oprah Winfrey Network-ի գլխավոր տնօրեն. «Դուք ստանում էք այն, ինչին որ հավատում էք: Ձեր ներկայիս վիճակը հիմնվում է այն բանի վրա, ինչին որ դուք հավատացել էք ողջ անցյալ ժամանակում»:
8. Սթիվ Ջոբս — Apple-ի հիմնադիր. «Դուք չեք կարող հաճախորդին հարցնել, թէ ինչ է նրան պետք, որովհետև մինչ դուք դա կանեք, նա արդեն կցանկանա ինչ որ մի նոր բան»:
9. Սեմ Ուոլտոն — Walmart-ի հիմնադիր: «Մենք բոլորս աշխատում ենք միասին — դա է մեր գաղտնիքը»:
10. Արիստոտել Օնասիս — հունական նավատեր. «Բիզնեսի ողջ գաղտնիքը նրանում է, որ իմանաս մի այնպիս բան, որը որ չգիտի ուրիշ ոչ ոք»:
11. Էնդրյու Կարնեգի — Carnegie Steel-ի հիմնադիր: «Քանի ես մեծանում էի, այնքան քիչ էի ուշադրություն դարձնում, թէ մարդիկ ինչ են խոսում: Ես ուղղակի նայում էի, թէ նրանք ինչ էին անում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել