Ադրբեջանցի վահաբականներն անդրադարձել են հունվարի 20-ի Բաքվի դեպքերին, ընդ որում բավական բացասական երանգով: Ուշագրավն այն է, որ հենց նույն անձինք անցյալ տարվա օգոստոսին սահմանային բախումների արդյունքում սպանված ադրբեջանցի զինվորներին անվանել էին լեշ: Աբու Օմար մականունով ադրբեջանցի օգտատերն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այժմ այս անհավատներն իրենց սգո օրերից հանդիսացող հունվարի 20-ի դեպքերն են նշում: 20-25 տարի առաջ մի խումբ անհավատներ մյուս անհավատների խմբից ազատվելու համար լցվեցին փողոցները, մի դար ուլ-քուֆր (անհավատների երկիր) հանդիսացող ԽՍՀՄ-ից ազատվելու և մեկ ուրիշ դար ուլ-քուֆր` անկախ Ադրբեջան ստեղծելու համար ցույցեր անցկացրին: Անհավատ ռուս զինվորն էլ եկավ և այս անհավատների լեշերը տեղում փռեց (բառացի թարգմանություն): Գիշերն ինչ պարապ մարդ, մարմնավաճառ, համասեռամոլ, քրիստոնյա, հրեա և այլ անհավատներ, փամփուշտի տարափի տակ ընկնելով, սատկեցին: Անհավատները կոտորեցին իրար: Հիմա սրանք, իրենց անհավատներին շահիդ (նահատակ) կոչելով, անարգում են իսլամը: Սիրիայում կռվող մեր եղբայրներին և մի անկյունում իր մարմինը վաճառողին արդյո՞ք կարելի է նույն կերպ շահիդ կոչել: Աստծո օգնության Դաուլան (Իսլամական պետություն) կհասնի էստեղ ու սրանց քոքը կկտրի... Հունվարի 20-ի զգույշ եղեք` մի նայեք կեղտոտ հեռուստաալիքները, ձեր երեխաներին մի ուղարկեք դպրոց, որ նրանց ուղեղը չթունավորվի հունվարի 20-ի դեպքերով: Մի մտեք մետրո, այնտեղ սգո հարամ երաժշտություն միացված կլինի: Աստվուն աղոթենք, որ Իսլամական պետությունը շուտ հասնի էստեղ, և այս կեղտոտ անհավատ երկիրը բոցավառվի Շարիաթի կրակներով»:
Հիշեցնենք, որ վահաբականությունը կամ սալաֆիզմը իսլամի ամենածայրահեղ ուղղությունն է, որը մերժում է ոչ միայն այլ կրոնները, այլև իսլամի այլ, ավելի հանդուրժողական ուղղությունները: Հենց այս մարդիկ են այսօր գնում և կռվում Սիրիայում: Չի բացառվում, որ ծայրահեղականները շատ շուտով դառնան Ադրբեջանի հիմնական հինգերորդ շարասյունը, եթե արդեն չեն դառել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել