Հարցեր
Ողջ Հայությանը պատած այս խորը, անդառնալի ցավի ու վշտի, համազգային ողբերգության օրերին շատ է խոսվում քրեականի և իբր քրեականը քաղաքականի չվերածելու մասին։
Հիմա փաստորեն սգի օր պետականորեն հայտարարելը քաղաքական կլիներ, իսկ չհայտարարելը քաղաքական չէ՞:
Ցավակցական խոսք ասելն ամենաբարձր մակարդակով քաղաքական է, իսկ չասելը քաղաքական չէ՞։
Մեղավորներին ՀՀ դատաիրավական կողմին հանձնելը և դա արդարացիորեն պահանջելը քաղաքական է, չհանձնելը և դա չպահանջելը քաղաքական չէ՞:
Նույնիսկ շատ հեռուստաընկերությունների ծրագրերից զվարճալիի մասը չհանվեց՝ լավ գիտակցելով, որ չի գտնվի մեկ Հայ, որ կդիտի նման հաղորդումները, դա էլ է՞ր քաղաքական:
Դե եթե այդպես, ապա կարելի է կռահել, թե ինչ են հասկանում մեր երկրում՝ ասելով պետական «քաղաքականություն», իսկ բարոյականի մասին ավելորդ է խոսելն անգամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել