Tert.am-ը գրում է․

Հայաստանը հույս ունի, որ Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի հետաքննությունն արագ կընթանա, միաժամանակ, մեր երկիրը կշարունակի զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստին», այս մասին Բրյուսելում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Ինչ վերաբերում է Գյումրու ողբերգությանը, ապա մենք հույս ունենք, որ հետաքննության բոլոր փուլերը կավարտվեն հնարավորինս արագ, և մեղավորները կկրեն օրենքին համապատասխան պատիժ: Իհարկե, այդ ահավոր հանցագործությունը Հայաստանում ստեղծեց հանրային շատ հույզեր: Գիտեք, որ մենք շատ ամուր, ռազմավարական և դաշնակցային հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, և մենք կշարունակենք ամրապնդել մեր բարեկամական կապերը  ՌԴ-ի հետ»,- ասել է Նալբանդյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել