Tert.am-ը գրում է․

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը  Բրյուսելում Հայաստան - ԵՄ համագործակցության խորհրդի 15-րդ նիստից հետո կայացած մամլո ասուլիսում հայտարարությամբ է հանդես եկել: Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ Էդվարդ Նալբանդյանը , մասնավորապես, նշել է.

«Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք,

Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 15-րդ նիստի շրջանակներում ԵՄ մեր գործընկերների հետ միասին ծավալուն քննարկումներ անցկացրեցինք Հայաստան - ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման շուրջ, որոնք ներառում էին մի շարք հարցեր՝ քաղաքական երկխոսություն, մեր հարաբերությունների ապագա իրավական հիմք,

շարժունակություն, մարդու իրավունքներ, տնտեսական բարեփոխումներ, ԵՄ աջակցություն Հայաստանին։ Մենք երախտագիտություն հայտնեցինք Եվրոպական միությանը՝ մեր երկրին տարիներ շարունակ ցուցաբերված շարունակական օժանդակության համար, որը նշանակալի դեր է ունեցել Հայաստանում բարեփոխումների գործընթացի և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման արդյունավետ իրականացման համար։

Քննարկեցինք մեր հարաբերությունների ապագա իրավական հիմքի շրջանակները։ Ես վերահաստատեցի մեր հաստատակամությունը՝ խորացնելու համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում և ուղղություններով ՝ այն կառուցելով վերջին տարիների ձեռքբերումների հիման վրա՝ հաշվի առնելով մեր պարտավորությունները այլ միջազգային ինտեգրացիոն շրջանակներում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել