«The Poverty Line» ֆոտոշարքի հեղինակները լուսանկարիչ Սթիվեն Չոուն և տնտեսագետ Հուի-Յի Լին են։ Նրանց համատեղ ֆոտոնախագծի հիմքում մի պարզ հարց է ընկած.  ինչ տեսք ունի աղքատությունը տարբեր երկրներում։ Ֆոտոնախագիծը սկսվել է Չինաստանում 2010 թ.-ին։ Տարիների ընթացքում այն ընդլայնվել է ու ներկայումս ներառում է 6 մայրցամաքների 24 երկրներ։ Մանրակրկտորեն ուսամնասիրելով յուրաքանչյուր երկրի տնտեսությունը՝ լուսանկարիչը կարողացել է պարզել, թե ինչ կարող են իրենց թույլ տալ այս կամ այն երկրի աղքատ բնակիչները։  
Չոուն բացատրել է.

«Մենք չենք փորձում պարզապես համեմատել աղքատությունը տարբեր երկրներում։ Մենք ցանկանում ենք հասկանալ, թե ինչ դրսևորում ունի աղքատությունը կոնկրետ այս կամ այն երկրում։ Նախևառաջ հաշվարկելով մեկ շնչի օրական ծախսը, հիմնվելով տվյալ երկրի ազգային աղքատության շեմի վրա՝ մենք ստեղծել ենք ֆոտոշարք, որում ներկայացված են ամենօրյա օգտագործման սննդամթերքներ, որոնք կարող են գնվել տվյալ երկրի աղքատ բնակիչների կողմից»։  

Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրություններ

Խնձոր, 3 դոլար

Նոիդա, Հնդկաստան

Կաղամբ, 0.60 դոլար

Նյու Յորք, ԱՄՆ

Չիզբուրգերներ, 4.90 դոլար

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

Բանան, 1.23 դոլար

Միացյալ Թագավորություն

Պահածոյացված ծխեցված տառեխ, 9.47 դոլար

Սիդնեյ, Ավստրալիա

Խեցի, 8 դոլար 

Ամստերդամ, Նիդերլանդներ

Սուր կաղամբ, 6.27 դոլար

Սեուլ, Հարավային Կորեա

Կիմչհի, 2.15 դոլար 

Առլ, Ֆրանսիա

Սև բրինձ, 7.68 դոլար

Ժնև, Շվեյցարիա

Պաստա, 10.25 դոլար

Պեկին, Չինաստան

Քաղցրաբլիթ, 0.99 դոլար

Համբուրգ, Գերմանիա

Նրբերշիկ, 6.61 դոլար

Անտանանարիվու, Մադագասկար

Բանան, 0.64 դոլար

Հոնկոնգ

Փիթայա, 5.77 դոլար

Տոկիո, Ճապոնիա

Ութոտնուկի շոշափուկ, 4.84 դոլար

Կուալա Լումպուր, Մալայզիա

Արագ պատրաստվող լապշա, 1.33 դոլար

Կատմանդու, Նեպալ

Լայմ, 0.45 դոլար

Բանգկոկ, Թաիլանդ

Տապակած տոֆուի խորանարդիկներ, 4.37 դոլար

Պորտ Լուի, Մավրիկիոս

Թութակաձուկ, 4.37 դոլար

Նախագծի մասին ավելին իմանալու և ավելի շատ լուսանկարներ տեսնելու համար կարող եք այցելել այս կայք։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել