Tert.am-ը գրում է․

ԱԺ  «Հանրապետական» խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանն, այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով Գյումրիում ռուս զինվորականի կողմից իրականացրած սպանդին, որի արդյունքում սպանվել են մեկ ընտանիքի բոլոր անդամները, ասաց, որ մինչ հիմա պարզ չէ, թե ինչն  էր եղել ոճրագործի արարքի դրդապատճառը, և այսօր  գյումրեցիներին դա շատ է հուզում: Նա նշեց, որհարցականները շատ են և անհրաժեշտ է  լույս սփռել այս ամենի վրա:

«Սակայն չպետք է սկսել քաղաքական շահարկումները, չպետք է սադրանքներ լինեն, ինչի ականատեսը եղանք: Չի կարելի այդ սուգը օգտագործել քաղաքական ամբիցիաների համար»,- ասաց նա և նշեց, որ սադրանքներ կազմակերպելը հղի է լուրջ վտանգներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել