Թե կարող ենք պիտի հասնենք հետևյալին.
գործը մերոնք պիտի վերցնեն, 
արդար պիտի քննեն, 
մեղավորները պիտի թուքումուր ուտեն, 
պատժվելիքները պիտի պատժվեն, 
պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ պիտի ստեղծվեն,
անվտանգության իրական երաշխիքներ պիտի կառուցվեն ու բացատրվեն,
պիտի խթանել ծնելիությունը, մարդով ենք ուժեղ, մնացածը ստից բաներ են:

Իսկ թե չենք կարող, ուրեմն տեղն է մեզ:

Ամենահրատապը. ոչ մի նյարդային բան չի կարելի անել այլևս, թե դրանից օգուտ լինի, առաջինը ես կանեմ:

Ամենակարևորը. իշխանությունը պիտի այնպես վարվի, որ ոչ մեկի մտքով չանցնի այս գործով թշնամանալ իր հետ: Վստահ չեմ, բայց կարծում եմ, որ իշխանությունը հասկացել է սա: Իշխանությունը պիտի հասկացած լինի, որ իր քննության ժամն է, սա իշխանության կամ աթոռի համար պայքար չէ, սա մարդկային արժանապատվության և գուցե ազգային որակների հարց է, կողմնորոշվելու պահն է. Ռուբիկոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել