Այսքան օր չէի գրում, բայց ամեն դեպքում, ինչպես շատերիս մոտ, հարցեր են առաջացել, որոնց պատասխան դեռ չեմ ստացել:

1. Ո՞ր ժամին է կատարվել սպանությունը: Վեցի՞ն, ըստ հարևանուհու ասածի, թե՞ ավելի ուշ։

2. Ինչպե՞ս կարելի է չլսել քսանից ավելի կրակոց: Ինչքան հասկանում եմ՝ ինքնաձիգի վրա խլացուցիչ չի եղել։

3. Որտե՞ղ էին արտագնա աշխատանքների գնացել սպանված ընտանիքի տղամարդիկ, իմ ունեցած տեղեկությունների շրջանակը` Ռոստովից մինչև Չիտա:

4. Ի՞նչն է պատճառը, որ կասկածյալն իր հոժար կամքով հարազատ տան կողքից` Չիտայից, տեղափոխվում է Գյումրի դեկտեմբերի սկզբին:

5. Ըստ լուրերի՝ կասկածյալին տան մոտ էլի են տեսել, հաստատվու՞մ է այդ տեղեկությունը, թե՞ ոչ։

6. Ըստ Գյումրիի մարզպետի՝ բազայից զգուշացրել էին, որ զինվոր է փախել, ստու՞մ է արդյոք մարզպետը, թե՞ ոչ։

7. Որտե՞ղ է իր պատիժը կրում կամ կրել կասկածյալի եղբայրը, ի՞նչ առնչություն նա ունի հայերի հետ, որո՞նք են նրա քրեական գործի մանրամասները:

Դեռևս այսքանը, չնայած հարցերը շատ են: Մեծ հաճույքով կմիանամ որևէ լրատվական կայքի, որ կցանկանա լրագրողական հետաքննություն կատարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել