Իսկ ես Երջանիկ եմ...
Երջանիկ եմ, չնայած նրան, որ դրա ստացման հիմնական աղբյուրն այժմ չի ցանկանում կիսել ինձ հետ այն... չնայած նրան, որ Նա հեռացավ. կարևորը, որ եղել է...
Երջանիկ եմ, որ Քեզ հանդիպել եմ, որ Դու առհասարակ եղել ես իմ երբեմնի օրերում, իսկ այժմ էլ` իմ երազներում, իմ մտքերում, իմ հուշերում` անվե~րջ ու անվե~րջ...
Երջանիկ եմ, որ ինձ բախտ վիճակվեց այդքան լավ ճանաչել Քեզ, Քո աշխարհը, որը բոլորովին նման չէ ուրիշներին, որը շատ է տարբեր այս աշխարհից, որը շատ է` Ի~մը....
Երջանիկ եմ, որ իմ կյանքի ամենադժվարին պահին Դու էիր կողքիս, և Քո խորհուրդներով ու էությունով վերաիմաստավորեցիր իմ Կյանքը, փոխեցիր իմ հայացքները, գաղափարները...
Երջանիկ եմ... չնայած նրան, որ հիմա առավել վատ դրության մեջ եմ` Քո բացակայության պատճառով. կարևորը ինչ-որ ժամանակ ապրել եմ Քո Ներկայությունը, ...
Երջանիկ եմ, որ այս ամբողջ աշխարհում ամենալավը Դու կարողացար ինձ ճանաչել` իմ այդ ողջ ներքին աշխարհը, որն այնպես լուռ թաքցրել եմ միշտ, իմ էությունը, իմ զգացմունքները, իմ ցանկությունները, իմ «Մարդ» կողմը, որ կարողացար թափանցել հոգուս խորքերը. մի բան, որ դեռևս ոչ մեկին չէր հաջողվել...
Երջանիկ եմ, որ հենց թափանցելով հոգուս խորքերը, գնահատեցիր ինձ հենց իմ ներաշխարհի համար, ինձ բարձր դասեցիր իմ հայացքների, վարվելակերպի, տեսակետների և ի վերջո` իմ Հոգու համար...
Երջանիկ եմ, որ ինձ պարգևեցիր այդ զգացողությունները, որ ստիպեցիր ինձ հասկանալ, թե ինչ հրաշալի կարող է լինել կյանքը, երբ Քեզ նման Մարդ է իմ կողքին...
Երջանիկ եմ, որ սովորեցրեցիր ինձ Երջանկության հասնելու հիմնական բանաձևը. չնայած նրան, որ այն այժմ չի գործում. կարևորը որ մարմնիս ամեն մի բջիջ իր ողջ ուժով զգացել է այդ ամենը, երբ կողքիդ եմ եղել...
Երջանիկ եմ, որ չնայած այժմյան դրության, միևնույն է` ոչ մի վայրկյան չեմ ափսոսացել Քեզ հետ անցկացրած պահերի համար, միասին կիսած մտքերի, կարծիքների, անցկացրած ժամանակի համար...
Երջանիկ եմ նույնիսկ, որ ի վիճակի եղա այսքան ծանր պահեր ապրել Քեզ կորցնելուց հետո. դրանք օգնեցին ինձ կոփվել, կյանքին միայն վարդագույն ակնոցներով չնայել, 

հասկանալ Երջանկության կորստի արժեքը և պայքարել նման պահերի չկրկնության համար...
Երջանիկ եմ, որ անգիտակցաբար, բայց օգնեցիր ինձ այսքան Ուժեղ դառնալ...

Երջանիկ եմ, որ Սիրում եմ Քեզ...որ Սիրում եմ հենց ՔԵԶ...Շնորհակա~լ եմ, որ ԴՈւ կաս... 

Անի Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել