Ես ուզում եմ մի նկատառում անել երեկ Վիլենի հետ կապված դեպքի վերաբերյալ: Ընդհանրապես հայաստանյան քաղաքական կուլտուրայում, եթե իհարկե դա կարելի է էդպես անվանել, կա հետևյալ ընկալումը՝ եթե հայհոյում ես, ուրեմն պետք ա պատրաստ լինես նաև դրա հետևանքներին, նամանավանդ եթե հայհոյանքդ ուղղված ա իշխանությանը: Բայց եթե տրամաբանությունը հուշում ա, որ գոնե իշխանությունը թեկուզ էսպես ա մտածում, գոնե դրա մասին չպետք ա բարձրաձայնի, ապա Հայաստանում սենցա՝ համ էդպես մտածում են, համ էլ բարձրաձայնում, համ էլ ասում, լավ ենք արել, պետք ըլնի՝ էլի կանենք: Այսինքն գործում ա «էս ինչ այլանդակ դուխավիկ եմ ես» սկզբունքը: Վստահաբար նման արձագանքը ոչ թե վախեցնելու ա, այլ ավելի մոտիվացնի Վիլենին, քանի որ ինքը վախեցող տեսակ չի: Ինձ համար հայհոյանքը՝ նամանավանդ քաղաքական հարթությունում, ինչ խոսք, ընդունելի տարբերակ չի, իսկ Վիլենը քաղաքական հարցերն առանց հայհոյանքների հարթելու, լուծելու ու մոտեցումներ ցուցաբերելու համար ունի թե բավականաչափ ինտելեկտ, թե կամք, թե հումոր: Ինչի՞ եմ ասում հումոր, որովհետև երբ երեկ բոլորս անհանգստացած սպասում էինք, թե երբ ենք տեսնելու իրան, դուրս էկավ հիվանդասենյակից, էդ վիճակին թե բա՝ ինչ եք հավաքվել, մի հատ պիվա բերեք, կոկորդս չորացավ :Դ Քյասար առողջություն եմ մաղթում ընկերոջս ու շուտափույթ վերադարձ ֆրոնտ՝ այս անգամ ավելի վերաիմաստավորված ու կոփված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել