Կորցնում է.
-Ներկայությունը Կովկասում
-Ազդեցությունը ապագա Քրդստանի վրա, այսինքն պլացդարմը Առաջավոր Ասիայի վրա,
-Կովկասում հայտնվում են ՆԱՏՈ-ի ռազմաբազաները, այսինքն անվտանգության լուրջ խնդիրներ իր Հարավում, այսինքն Լեհաստանից հետո ՆԱՏՈ-ի հրթիռները հայտնվում են Հարավային Կովկասում և հակահռթիռային պաշտպանական ողջ համակարգը ջախջախվում է,
-Միջին Ասիայի ու Ադրբեջանի նավթն ու գազը հոսում են Եվրոպա, Իրանի նավթն ու գազը Հայաստանի ու Վրաստանի վրայով հոսում են Եվրոպա, իր նավթն ու գազը այլևս ոչ ոքի պետք չի, այսինքն իր Բյուջեի եկամուտների 50 տոկոսը կորցնում է,
-Հիշյալ պատճառներով կորցնում է ռազմավարական հարաբերությունները Իրանի հետ,
-Կամաց-կամաց կորցնում է Հյուսիսային Կովկասը, հետո Թաթարստանը, Բաշկորտոստանը, իսկ հետագայում Յակուտիան, որտեղ մեծանում է Թուրքիայի և իսլամիստների ազդեցությունը, այսինքն մասնատման վտանգի առջև է հայտնվում:
Թվարկումը կարելի է շարունակել:
Եթե Հայաստանում լիներ ազգային իշխանություն, ապա Ռուսաստանը Հայաստանի համար պատրաստ կլիներ ամեն ինչ անել, այլ ոչ թե հակառակը ու այստեղ մեղավոր է ոչ թե Ռուսաստանն է, այլ մենք, որ նման իշխանության գոյությունը թույլ ենք տալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել