Քիչ առաջ Տավուշի մարզում Ալիևյան կլանի պահապանների գնդակից հայ զինծառայող է մահացել: Փաստորեն Ադրբեջանի սուլթանը Ղարաբաղաադրբեջանական կոնֆլիկտը տեղափոխում է Հայաստանի հետ կոնֆլիկտի, ինչը կարծես թե վրիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների տեսադաշտից կամ նրանք չեն նկատում այս կարևոր քաղաքական փոփոխությունը, եթե Ադրբեջանի ագրեսիան այլևս նաև Հայաստանի դեմ է ուղղված, ապա Հայաստանը ևս կարող է գործել անկաշկանդ. ի ՞նչն է խանգարում ԼՂՀ-ում ապրող հայերին հանրաքվեով միանալ Մայր Հայաստանին:
Քաղաքակիրթ մարդկությունը գոնե իր դեմքը փրկելու համար պետք է փորձի սանձել ադրբեջանական ագրեսաին, հակառակ պարագայում տարածաշրջանում կլինեն լարված և թեժ իրադարձություններ: Կրակելով ՀՀ-ի սահմանների ուղղությամբ` Ադրբեջանի սուլթանը, փաստացի, Հայաստանին ներքաշում է պատերազմի մեջ:
Դուք հայկական 2-րդ հանրապետությանը պարտվեցիք, առաջին հանրապետության հետ հաստատ չարժե հակադրվել: 
Հայ զինվորը իր կյանքը զոհում է հանուն իր ժողովրդի փառապանծ անցյալի ու ապագայի, մեր հարևան ժողվրդի զինվորները զոհվում են աննպատակ` զոհելով իրենց կյանքը մեկ արկածախնդրի ամբիցիաների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել