www.psyhelp.am  և www.psyarmenia.com -ից

Հիվանդանոցի երկտեղանոց պալատում պառկած էին երկու անհույս հիվանդներ: Նրանց մահճակալները միանման էին, մնացած պայմանները նույնպես... Տարբերությունը միայն նրանում էր, որ նրանցից մեկը կարող էր նայել պալատի միակ պատուհանից դուրս, իսկ մյուսը՝ ոչ, սակայն երկրորդի կոզքին էլ գտնվում էր բուժ քրոջը կանչելու կոճակը: Անցնում էր ժամանակը, իրար էին հաջորդում տարվա եղանակները... Պատուհանի մոտ պառկած հիվանդը ամեն օր պատմում էր իր հարևանին այն ամենի մասին, ինչ տեսնում էր այնտեղ՝ որ անձրև է գալիս, ձյուն թափվում կամ էլ արևն է շողում, որ ծառերը մեկ ծածկված են թեթև գարնանային մեգով, մեկ էլ հրաժեշտի դեղնակարմիր հանդերձանքով... Որ փաղացով քայլում են մարդիկ, երթևեկում ավտոմեքենաներ... Որ կա ԱՇԽԱՐՀ:

Եվ ահա, մի օր այնպես պատահեց, որ այդ հիվանդը, ով պառկած էր պատուհանի մոտ՝ վատացավ: Նա խնդրեց իր հարևանին բուժ քույր կանչել, սակայն մյուսը, չգիտես թե ինչու դա չարեց: Եվ պատուհանի մոտ պառկած հիվանդը մահացավ:

Մյուս օրը պալատ ընդունեցին մի ուրիշ հիվանդ և հին հիվանդը խնդրեց, որ իրեն տեղափոխեն պատուհանի մոտ: Նրա խնդրանքը կատարեցին, և վերջապես, նա տեսավ... Պատուհանը բացվում էր մոխրագույն բարձր պատի վրա և բացի դրանից, պատուհանից ոչինչ չեր երևում:

Անրի Մատիսս  «Պատուհան» 1916


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել