«Հունվարի 26-30-ը մեկնարկելու է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: «ՉԻ» լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ է մեկնելու ողջ կազմով, այդ թվում՝ պատվիրակության փոխարինող անդամները: Միայն թե, նկատենք, որ ԵԽԽՎ օրակարգում Հայաստանին վերաբերող հարց չկա, փոխարենը եվրոպացիները պատրաստվում են լայն քննարկման առարկա դարձնել իսլամիստ ծայրահեղականների կողմից Փարիզում իրականացված ահաբեկչությունները։ Բացի այդ, ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել