Հույսը, որ թուրքերի ապագա սերունդներն առավել մարդասեր և հանդուրժող կլինեն, մեռնում է, երբ հետևում ես Էրդողանի ցինիկ քաղաքականությանը. ոչխարներ արածեցնելով հայկական լեռնաշխարհում՝ առաջին անգամ հայտնվելուց մինչ այսօր, թուրքերը չարիք են դարձել տարածաշրջանի բոլոր պետությունների և բոլոր հարևանների համար: Չստեղծելով որևէ համամարդկային արժեք, սահմանափակվելով ուրիշինը գողանալու և դրա վրա սեփական կեղծ քաղաքակրթություն ձևավորելով:
Արդյո՞ք իրավունք ունի էրդողանը խոսել խաղաղության և մարդասիրության մասին:
Ո՞վ է եղել խաղաղասեր՝ Մահմուդ երկրորդը, Սուլեյման Հիասքանչը, Աբդուլ Համիդը, Քեմալ Աթաթուրքը, թե՞ ինքը՝ էրդողանը: Թուրքիայի ամբողջ պատմությունը պատերազմների, ջարդերի, կոտորածների և վերջապես ցեղասպանությունների մի պատմություն է: 
Բայց ցավալին այն է, որ քաղաքակիրթ աշխարհի շատ լիդերներ կընդունեն բարբարոսի հրավերը և կայցելեն Թուրքիա՝ մասնակցելու խաղաղության արհեստածին միջոցառումներին: Թուրքիան չարիք է տարածաշրջանի և եվրոպական երկրների համար, իսկ չարիքին աջակցելով և խրախուսելով՝ քաղաքակիրթ աշխարհն այն ավելի մեծ և հզոր չարիք է դարձնում:
Մեր նախագահի պատասխան նամակը քաղաքակիրթ արժանապատվություն ունեցող մարդկության հնագույն ժողովուրդներից մեկի առաջնորդի բարոյական ապտակն է ցինիկ, անհանդուրժող և ապագա չունեցող մեր գարշելի հարևանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել