Orer.am-ը գրում է․

Հեղինակավոր Goal.com պարբերականը անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «Բորուսիայից» «Յուվենտուս» հնարավոր տեղափոխությանը: Նյութում կայքը մեջբերել է ինչպես ֆուտբոլիստի գործակալի հայտարարությունը, այնպես էլ թուրինյան ակումբի գլխավոր տնօրենի՝ Մարոտայի խոսքերը:

«Մխիթարյանը համապատասխանում է «Յուվենտուսին»: Նա կարող է լավագույն 10 ակումբներից մեկի մի մասը դառնալ»,- նշել էր Մինո Ռայոլան:

Մարոտան նշել էր. «Չեմ հերքի, որ Մխիթարյանը ֆունկցիոնալ առումով համապատասխանում են մեզ»:

«Թուրինյան թիմը երկու տարի առաջ ավելի մոտ էր Հենրիխին ձեռք բերելուն, քան հիմա: Կիսապաշտապանին ձեռք բերելը անավանական է, քանի դեռ «Յուվենտուսը» չի վճարել այնքան, որքան պահանջում են դորտմունդցիները»,- գրել է կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել