Նախախորհրդարանին պետք է խստագույնս պատժել՝ մարդկանց արյան վրա սպեկուլյացիաներ անելու ու պղտոր ջրում ձուկ որսալու համար։ Էս շպիոնական կառույցը, որն արդեն վերջնականապես կորցրել է ամոթի ու իրականության զգացումը հատկապես երեկվանից, փայլում է ակնհայտ անտաղանդությամբ անգամ սադրանքներ հրահրելու հարցում։
ՆախաԽզմալյանը երեկ լրիվ իր անձնական բենեֆիսի օր էր հայտրարել։ Ինչպես շատ դիպուկ նկատել էր Նախագահականի դիմաց ցույցին մասնակցած օգտատատերերից մեկը, նույն Խզմալյանը, ով իրենց մոտով անցել էր լրիվ անտարբեր ու ոչ մի հետաքրքրություն չէր դրսևորել ցույցի հանդեպ, արդեն մի քանի ժամ անց լրիվ նույն՝ Պերմյակովի թեմայով բերման է ենթարկվում ռուսական դեսպանատան մոտից ոչ ադեկվատ վարքի համար։
Սակայն կենացները նախաշպիոնարանում ավելի են քաղցրանում, ու Գյումրիի բախումների ֆոնին ստեղծված գերլարված իրավիճակում ամերիկյան գործակալական այս ցանցն «ինքնաբուխ» հավաք է սկսում Ազատության հրապարակում, ու բնականաբար ոստիկանությունը սկսում է բերման ենթարկել սույն հանճարներին, քանի որ հասկանում են, որ չեն կարող նույն քաղաքական միավորմանը պատկանող տաասնյակ մարդիկ նույն ժամին, նույն տեղում լրիվ ինքնաբուխ հավաքվել։ Ու դա էլ հերիք չի, սրանցից երկուսի մոտ զենք ա լինում (հատկապես հետաքրքիր ա, թե էն Դ՛Արտանյանի չստացված բեղերով ու հայտնի մասսոն Կարո Եղնուկյանին զենք ինչի՞ն էր պետք)։
Բնականաբար՝ մի շուխո՜ւռ, մի ղալմաղա՜լ, հարա՜յ, հասե՜ք, վայրենի ոստիկանությունը բռնո՜ւմ է, ԱՍԱԼԱ-ի հերո՜ս... Ու էս վայնասունը շարունակվում ա մինչև հիմա։
Բայց անգամ էսքանից հետո էլ չեն հանդարտվում նախաշպիոնարանում։ Խզմալյանն էդ օրը իրա գրանտն ատբիտ անելով չի բավարարվում ու որոշում ա մի հատ էլ բոնուս կպցնի ու ֆեյսբուքում տարածում ա «Ժիրինովսկու ֆեյսբուքյան գրառումը», որը, իհարկե, գոյություն չունի ու ֆոտոշոփով հավաքած կեղծիք է։ Նպատակը մեկն է՝ հնարավորինս սրել լարվածությունն ու հնարավորինս ավելացնել հակառուսական տրամադրությունները մեր հասարակությունում։
Ու էս անամոթները դեռ հանդգնություն ունեն խոսելու ժողովրդի մասին ու ժողովրդի անունից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել